Երբեք դեն մի նետեք այս պարկերը. Դրանց կիրառման մի շարք կարևոր ձևեր կան. Երբ իմանաք ՍԱ, այդ պարկերը ոսկուց թանկ կգնահատեք…

Ամեն անգամ նոր կոշիկ գնելիս դուք տուփում անպայման նկատում եք այդ պարկիկները։ Եվ դրանք ի՞նչ պետք է անել։ Սովորաբար միշտ դեն ենք նետում։Սակայն այս տեղեկությունն իմանալով՝ դուք կհրաժարվեք ընդունված սովորությունից։Պարկիկները լցված են սիլիցիումի երկօքսիդով, որը չորացման անհավատալի միջոց է։ Այն ներծծում է բառացիորեն ամեն ինչ։ Չե՞ք հավատում։ Ինքներդ փորձեք։

Ահա պարկիկների օգտագործման մի քանի օրինակ․

  • Սրբիչների պահարանիկ

Դուք կարող եք պարզապես դրանք դնել սրբիչների պահարանիկում՝ ավելորդ խոնավությունից խուսափելու համար։

  • Մեքենայի պատուհաններ

Եթե պարկիկները դնեք մեքենայի սրահում, մեկընդմիշտ կմոռանաք մշուշոտ ապակիների մասին։ Պարկիկների լավագույն կիրառումը։

  • Պահպանեք ձեր հեռախոսը

Եթե հեռախոսը պատահաբար ջուրն եք գցել, պարկիկներով տուփի մեջ դրեք․ ամբողջ խոնավությունը կներծծի։

  • Պահպանեք լուսանկարները

Ժամանակի ընթացքում հին լուսանկարները տեսքից ընկնում են։ 2-3 պարկիկ դրեք լուսանկարների տուփում և կխուսափեք այդ խնդրից։

  • Երկարացրեք դիմահարդարման միջոցների և ածելու կյանքը

Այո, նաև դրան են ընդունակ պարկիկները։

Դրեք կոսմետիկայով կամ ածելիով տուփի մեջ և կերկարացնեք դրանց պահպանման ժամկետը։

Հը, հրաշալի պարկիկներ են, չէ՞

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика