Շատ պատահական պարզեցի, որ որդուս դայակը սարսափելի անձնավորություն է, բայց դա դեռ ամենը չէր…

Որդիս դեռ 1 տարեկան էր, երբ ստիպված եղա դուրս գալ աշխատանքի: Երեխայիս տատիկներն օգնել չէին կարող, և որոշեցի գտնել դայակի:

Դիմեցի գործակալություն, որտեղ ինձ մի քանի տարբերակ առաջարկեցին: Հանդիպեցի 3 կանանց հետ և արդյունքում ընտրեցի Էմմային:

Похожее изображение

Էմման 35 տարեկան էր, ուներ 2 դպրոցական երեխա, որոնց առանց ամուսնու էր մեծացնում: Մի քիչ հոգնած, բայց շատ բարի աչքեր ուներ: Ես որոշեցի նրան շանս տալ. նա ինձ շատ դուր եկավ:

Երբ գալիս էի տուն, շենքի մոտ նստած տատիկներն ասում էին, որ դայակն ամեն օր զբոսնում է երեխայի հետ նույն ժամին, փոքրիկը միշտ մաքուր է:

Մտնում էի տուն, ամեն ինչ հավաքված և մաքուր էր, Էմման ինքնակամ սկսել էր նաև ընթրիք պատրաստել, ինչի համար, բնականաբար, ես նրան հավելյալ գումար էի տալիս:

Похожее изображение

Մի օր ամուսնուս հետ պիտի գնայինք ռեստորան, որոշեցի ոսկե մատանիս դնեմ. փնտրեցի, բայց չգտա, կարծեցի, թե երեխան է ինչ-որ տեղ գցել: Բայց դրանից հետո մի քանի անգամ էլի նկատեցի, որ ինչ-որ իրեր են անհետացել, և որոշեցի տանը թաքնված տեսախցիկ տեղադրել:Տեսախցիկի մասին հիշեցի միայն 3 օր անց: Միացրեցի ձայնագրությունները և քարացա. տեսածս ինձ ստիպեց արտասվել:

Այդ հրեշը ծածկոցով փաթաթում և հարվածում էր փոքրիկիս, երևի նրա համար, որ հետքեր չմնան մարմնի վրա: Երեխաս պատժվում էր այն ժամանակ, երբ ինչ-որ բան էր գցում հատակին, կամ չէր ուտում…Տեսա, թե նա ինչպես է բացում մեր դարակները, փորփրում, վերցնում որոշակի իրեր: Իսկ ամենասարսափելին այն էր, որ նա և իմ ամուսինը…սիրեկաններ էին…

Նույն օրը երկուսին էլ դուրս շպրտեցի: Ամուսինս արդեն մի քանի օր նրա տանն է, բայց անդադար գալիս և զանգում է, ներողություն է խնդրում: Ասում է, իբր ինքը մեղավոր չէ, այդ Էմման է նրան դրդել գնալ այդպիսի քայլի:Ես Էմմային դատի եմ տվել. միայն նրա համար, որ երեխայիս ցավեցրել է, նա չի կարող անպատիժ մնալ: Իսկ ամուսնուս երբեք հետ չեմ ընդունի, դավաճաններն իմ կյանքում տեղ չունեն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика