9 ամսական երեխան պատվաստում ստանալուց հետո ծայրահեղ ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար…

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը,  երեկ՝ կեսօրին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 ամսական տղա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի ծնողները, որոնց ինքնությունը այս պահին չենք հրապարակում, բնակվոմ են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։

Ամուսինները երեխային տարել են պատվաստման ու 2 օր անց երեխան սկսել է ուժեղ ջերմել։ 4-րդ օրը երեխային տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ ոչ մի դրական տեղաշարժ երեխայի առողջության ուղղությամբ չի եղել։

Այնուհետև ծնողները, տեսնելով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում բարձիթողի վիճակ է երեխայի առողջական խնդիրները լուծելու հարցում, իրենց ուժերով երեխային տեղափոխել են Արաբկիր բժշկական կենտրոն։

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, դեռևս ախտորոշում չկա։ Երեխայի ծնողը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էր.

««Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդիրով են ու առաջին նշանը՝ բարձր ջերմություն, թոքերում և կրծքավանդակում՝ հեղուկ և այտուցում է լինում։ Կան դեպքեր, որ երիկամները չեն գործում»։

9 ամսական տղայի ծնողները ուզում են հասկանալ, թե ինչու է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գովաբանված դեղով պատվաստում անելուց հետո իրենց երեխան այս օրն ընկել ու ոչ միայն իրենց, այլ նաև շատերի»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика