Սրա մասին շատերը չգիտեն. Ահա թե ինչ առեղծված է իր մեջ թաքցնում Ձեր ծննդյան տարեթվի վերջին նիշը…

Մարդու ծննդյան տարեթիվը մեծ դեր է խաղում նրա կյանքում:

Սակայն ամենից մեծ նշանակություն ունի դրա վերջին թիվը: Համարվում է, որ յուրաքանչյուր թվին համապատասխանում է որևէ ոլորտ:Գոյություն ունի 5 ոլորտ՝ Կրակ, Ջուր, Օդ, Հող և Ծառ:

Դրանք մեծ մասամբ նախաորոշում են մարդու հիմնական գծերն ու վարքի առանձնահատկությունները:

Ձեր ծննդյան տարեթվի վերջին թիվը 0-1՝ ոլորտը Օդ

Այս մարդիկ ուժեղ բնավորություն ունեն, կարողանում են արագ վերականգնել ֆիզիկական և հոգևոր ուժերը:  Այս մարդիկ անկախ են և շատ շփվող չեն:

Նրանք միշտ զգոն են, քանի որ հաճախ գործում են միայնակ և ըստ սեփական հայացողության: Փորձում են ապրել սիրո և ներդաշնակության մեջ:

Ձեր ծննդյան տարեթվի վերջին թիվը 2-3՝ ոլորտը Ջուր

Այս ոլորտի մարդիկ տարբերվում են բարեսրտությամբ և օգնելու պատրաստականությամբ: Նրանք հմայիչ են և ժպտերես:Այս կրեատիվ մարդիկ տարբերվում են նաև ոչ ստանդարտ և օրիգինալ մտածելակերպով, ազատ են կարծրատիպերից:

Հենց դա էլ նրանց պրոֆեսիոնալ գործունեության մեջ հաջողության գրավականն է: Նրանք ջանասեր են և կոկիկ:

Ձեր ծննդյան տարեթվի վերջին թիվը 4-5՝ ոլորտը Ծառ

Այս ոլորտի մարդիկ ինքնավստահ են և աշխատասեր: Նրանք ձգտում են դեպի նորը, սիրում են էքսպերիմենտներ: Նրանց ձգում են չբացահայտված վայրերը և շրջակա աշխարհի գաղտնիքները: Նրաց երազանքն է՝ ճանաչել ամբողջ աշխարհը: Նրանց համար օտար են եսասիրությունն ու ինքնասիրահարվածությունը:

Ձեր ծննդյան տարեթվի վերջին թիվը 6-7՝ ոլորտը Կրակ

Այս մարդիկ արկածների և ճանապարհորդությունների իսկական սիրահարներ են: Տարբերվում են որոշումն արագ կայացնելու ունակությամբ:

Նրանք շատ հրապուրիչ են և անմիջական, գիտեն, թե ինչպես դուր գալ շրջապատի մարդկանց, կարողանում են մարդկանց դեպի իրենց գրավել:

Ձեր ծննդյան տարեթվի վերջին թիվը 8-9՝ ոլորտը Հող

Այս մարդիկ շատ հուսալի են, բայց և միաժամանակ հպարտ և իքնասեր: Սիրում են ուսումնասիրել ամեն ինչ, հույսները չեն դնում պատահականության վրա: Փորձում են ամեն ինչ վերահսկել, ոչինչ բաց չթողնել տեսադաշտից:

Նրանց համար հատկանշական չէ անմիտ արարք գործելը:Ամեն հարցին մոտենում են խելամտությամբ և հարցերը լուծում են թարմ գլխով: Սիրում են կարգապահություն և ռեժիմ: Վախենում են անորոշությունից և անհայտությունից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика