Ահա ինչ հրաշք տեղի ունեցավ մանկահասակ երեխայի հետ, Հռոմի պապի համբյուրից մի քանի օր հետո. Հրաշքներ իրականում լինում են…

Մի անգամ այս ընտանիքի լավ ընկերը  զանգահարեց  և հայտնեց, որ  շուտով Հռոմի Պապը  լինելու է իրենց քաղաքում:   Նա  խնդրում էր  շտապ գնալ քաղաքի կենտրոնում գտնվող հրապարակ: Ընկերը ցանկանում էր, որպեսզի նրանց դուստրը հանդիպի Հռոմի Պապին:

Նա համոզված էր, Հոոմի Պապի հետ հանդիպումը  կօգնի երեխային:Երբ նրանք հասան հրապարակ, ասեղ գցելու տեղ չկար և ոչ մի կերպ հնարավոր չէր լինի մոտենալ Պապին: Բացի այդ, երեխայի վիճակը մարդաշատ վայրում կարող էր վատանալ:

Նրանք փորձեցին որքան հնարավոր է մոտենալ այն վայրին, որտեղով անցնելու էր  Հռոի Պապի ավտոմեքենան:Երբ հայրը նկատեց մոտեցող ավտոմեքենան, նա  երեխային այնքան բարձրացրեց, որպեսզի կարողանար գրավել թիկնապահների ուշադրությունը, որոնց մեջ էլ գտվում էր իր լավ ընկերը:  Նա նկատեց երեխային  և խնդրեց մոտեցնել վերջինիս:

Մարդիկ ձեռքերի վրա փոխանցեցին երեխային: Հազարավոր մարդկանց աչքի առջև  Պապը համբուրեց երեխայի  գլուխը:  Ծնողները հուզված էին,  նրանք այդ պահին ողջ հոգով աղոթում էին:

Այդ օրն անցավ պատմության գիրկը, սակայն անհետևանք չեղավ այս ընտանիքի համար: Երբ վեց  շաբաթ անց նրանք  կրկին երեխային տարան հետազոտման, պարզվեց, որ   ուռուցքի չափերը զգալիորեն փոքրացել են և երեխայի մոտ նկատելի է դրական դինամիկա:

Բժիշկները, չնայած, որ անսահման ուրախ էին երեխայի ու նրա ընտանիքի համար,  դժվարանում էին բացատրել դրական տեղաշարժը:  Իսկ  աղջկա ծնողները գիտեին դրա բացատրությունը՝ Աստծո հրաշագործ ուժը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика