Ըստ Ձեզ, որ ձուն է առողջ հավի ձու…

Ձուն ամենատարածված բաղադրիչներից է. այն բազմաթիվ նյութեր է պարունակում, որոնք հարկավոր են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ շատ կարևոր է ձվի որակը։

Հարկավոր է սովորել ճանաչել անառողջ հավի ձուն։

Սուպերմարկետից գնվող ձվերի մեծ մասը բաց գույնի դեղնուց է ունենում, ինչը նշանակում է, որ այն ստացվել է հավից, որը մեծացվել է վատ պայմաններում՝ արևի լույսից զուրկ և քիչ տարածք ունեցող վայրում։

Դա նաև վկայում է, որ հավն աճեցվել է կեղտոտ միջավայրում և սնվել է միայն հատիկավորներով։ Դրանք աճեցվել են ինկուբատորներում, ինչը բնական պրոցես չէ։

Մուգ նարնջագույն դեղնուցի առկայությունը վկայում է այն մասին, որ ընտրել եք առողջ հավի ածած ձու, որն աճեցվել է ֆերմայում, ուր եղել է ցերեկային լույս և հարմար պայմաններ։

Դրանք սնվել են հատիկավորներով, ինչպես նաև բանջարեղենով. այդ պատճառով էլ հարուստ են սննդարար նյութերով։ Հետևաբար՝ հարկավոր է ընտրել հենց այս ձուն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика