Ճանապարհին միշտ զգոն եղեք: Կան սխեմաներ և մեխանիզմներ, որոնք կարող են ձեզ տհաճություն պատճառել:
Կողոպտիչները մշտապես մշակում են նոր հնարքներ, որոնց շնորհիվ կկարողանան խաբել մարդկանց:
Այս կինը գիշերն ընթանում էր ճանապարհով, երբ հանկարծ հենց ճանապարհի մեջտեղում երեխայի նկատեց:Շատ հաճախ հնարքները հիմնված են օգնելու բնական ցանկության վրա, հատկապես, եթե խոսքը վերաբերվում է երեխաներին:
33 ամյա կինը վախեցավ: Դա նման էր սարսափի ֆիլմի:
Կինը՝ ենթարկվելով խղճի թելադրանքին, ցանկացավ օգնել երեխային և մեքենան կանգնեցրեց:
Բայց հենց այդ պահին երկու հոգի վազեցին դեպի իր մեքենան՝ դռները բացելու մտադրությամբ:
Պարզվեց, որ թվացյալ երեխան ընդամենը տիկնիկ էր, որի միջոցով կողոպտիչները թալանում էին բարեսիրտ մարդկանց: Անթերի թակարդ:
Բարեբախտաբար, կինը ներսից փակել էր դռները: Հասկանալով, թե ինչ է տեղի ունենում՝ կինը սեղմեց գազին և արագ հեռացավ վտանգավոր վայրից:Ոստիկաններին այդպես էլ չհաջողվեց գտնել հանցագործներին:
Բայց նրանք գտան տիկնիկը և լուսանկարը տարածեցին համացանցում:Ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, որ մեքենան վարելիս արգելափակեն դռները և ոչ մի դեպքում չբացեն, եթե մեքենային անծանոթ մարդ է մոտենում: