40 տարեկան հասակում պարզեցի, որ որդեգրված երեխա եմ. Ինձ որդեգրած մայրս 2 խոսք ասաց, որից ամբողջ մարմնովս դող անցավ……

Մի օր երեկոյան մայրս ասաց, որ հետս խոսելու բան ունի, կարևոր բան պիտի խոստովանի:

Նա սկսեց խոսել տարօրինակ, կամաց և խռպոտ ձայնով.

—Որդիս, շուտով կդառնամ 70 տարեկան, ինչ ասես, կարող է պատահել հետս:

Իսկ ես խոստացել եմ լուսահոգի հորդ, որ կպատմեմ քեզ մեր ընտանեկան գաղտնիքը:

Մինչ այդ երբեք մորս հետ նմանատիպ խոսակցություն չեմ ունեցել: Նա շարունակում էր.

—Երբ դու դեռ չէիր ծնվել, ես ու հայրդ երկար ժամանակ փորձում էինք երեխա ունենալ, բայց Աստված մեզ փոքրիկ չէր տալիս: ՎԵրջապես կարողացա հղիանալ, բայց 6-րդ ամսում կորցրեցի երեխայիս:

Մենք պայմանավորվեցինք մի բժիշկի հետ, որ ես կմնամ հիվանդանոցում, ոչ մեկի չենք ասի, որ ես այլևս հղի չեմ:

Կպսասենք, մինչ ինչ-որ մեկը կծննդաբերի և կհրաժարվի երեխայից, իսկ մենք կորդեգրենք նրան:

Картинки по запросу Как я в 40 лет узнал, что я приемный ребенок

Այնպես ստացվեց, որ արդյունքում քեզ ունեցավ մի կին և թողեց ծննդատանը, իսկ մենք քեզ բերեցինք տուն և մեծացրեցինք մեր հարազատ երեխայի պես:

Որդիս, եթե ցանկանաս գտնել քո կենսաբանական ծնողներին, ես չեմ նեղանա, կհասկանամ քեզ:

Մարմինս սկսեց դողալ, աչքս թրթռաց….Մի կերպ զսպելով արցունքներս, ասացի.

—Մայրիկ, դուք եք իմ հարազատ ծնողները, ես ոչ մեկին էլ չեմ որոնի:

—Աաաայ, հավատաց, հավատաց…շնորհավոր ապրիլի 1 տղաս: Իսկ այս կատակի հեղինակը աղջիկդ է, դռան հետևից լսում եմ ծիծաղը:

Ես այս պահից միայն մի նպատակ ունեմ. պիտի մի տարվա ընթացքում այնպիսի դաժան կատակ մտածեմ, որ մյուս տարի աղջկաս դաս տամ:

Բայց աչքս դեռ թրթռում է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика