Նոր մանրամասներ Վանաձորում 4 կյանք խլած միջադեպից. Պարզվում է սպանությունը կատարվել է հարազատի հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու պատճառով…

Հոկտեմբերի 4-ին Վանաձորում ահազանգով ժամանած շտապ օգնության խումբը հայտնաբերել էր հրազենից վիրավորումներ ստացած անձանց, որոնցից 3-ը մահացել են, 5-ը՝ հրազենային վիրավորումով տեղափոխվել հիվանդանոց, նրանցից մեկը ևս մահացել է հիվանդանոցում։
Սպանությունների հեղինակը ևս վանաձորցի է, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

ArmDaily.am-ին սպանությունների դրդապատճառների մասին մանրամասներ են հայտնի դարձել։ Սպանությունները տեղի են ունեցել վրեժի հողի վրա։ Մահացածներից մեկը և սպանություններ իրականացնողը մտերիմ ընկերներ են եղել։

Վերջինս պարզել է, որ ընկերը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել հարազատի հետ։

Նա ընկերոջ հետ հանդիպել է պատիվ պահանջելու ու հաշվեհարդար տեսնելու համար, իսկ ընկերն ասել է, որ ամեն ինչ տեղի է ունենում հարազատի կամքով, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել, երիտասարդը փախել է իր տուն, իսկ մյուսները նրան հետապնդել են։

Իր տանը պահվող զենքով կրակել է իրեն հետապնդողների ուղղությամբ։

Նշենք, որ վրիժառուի ինքնադատաստանից տուժած երիտասարդները, ըստ Վանաձորում տարածված լուրերի, ամենևին էլ աչքի չեն ընկել օրինավոր վարքով, իսկ նրանցից մեկը կրկնակի դատապարտված է եղել։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика