Սիրահար զույգը ռեստորանում ծաղրեց վատ լսողություն ունեցող մատուցողուհուն. Նրա պատասխանը իրեն ծաղրողները կհիշեն ողջ կյանքում…

Ես շուրջ 15 տարի է աշխատում եմ  ռեստորանում որպես մատուցողուհի: Երկու տարի առաջ  վթարի ենթարկվեցի և ստացվեց այնպես, որ լսողության հետ խնդիրներ ի հայտ եկան:

Ես ստիպված էի սարք կրել:  Որոշեցի դուրս գալ աշխատանքից, սակայն տնօրինությունս թույլ չտվեց:

Նրանք ասացին, որ շատ բարձր են գնահատում  իմ աշխատանքը և ինձ նման աշխատող գտնելը հեշտ չէ: Ես շարունակեցի աշխատել:

Մի անգամ մեր ռեստորան  եկան մի տղամարդ ու մի կին և տեղավորվեցին սեղաններից մեկի մոտ: Ես մոտեցա նրանց սեղանին: Տղամարդը  ինձ տեսնելով ասաց.

— Երբ մոտենում ես մեր սեղանին, բարի եղիր ականջակալներդ հանել, քեզ համար այստեղ դիսկոտեկ չէ:

Կինն ասաց.

— Չես տեսնում է խուլ է, դրել է որ լավ լսի,

— ու գոռալով ասաց,

— մեզ բերում ես ….

Ու երկուսով սկսեցին բաձրաձայն ծիծաղել;

Ես լուռ գրանցեցի պատվերները ու արցունքն աչքերիս հեռացա այդ սեղանի մոտից:

Մինչ այդ ոչ մի այցելու այդպես չէր արտահայտվել: Նրանց սեղանի ետևում այդ պահին մեր տնօրենը իր ընկերների հետ նշում էր ծննդյան օրը:

Նա ամեն ինչ լսել էր, իմ հետևից եկավ խոհանոց և ասաց.

— Ես ամեն ինչ լսեցի, մի մտահոգվիր, ես կտամ նրանց պատասխանը:

Եվ շտապ դուրս եկավ  ռեստորանից:

Որոշ ժամանակ անց վերադարձավ ձեռքին մի բրոշյուր «Քաղաքավարության և վարվեցողության կանոններ»:

Նա մտավ սրահ, մոտեցավ երաժշտախմբին, վերցրեց միկրոֆոնն ու ասաց.

— Այսօր մեզ համար առնձանահատուկ օր է, մենք առանձնահատուկ հյուրեր ունենք, և մենք նրանց համար պատրաստել ենք անակնկալ:

Մեր ռեստորանի կողմից ձեզ ենք հանձնում «Քաղաքավարության  և վարվեցողության կաննոներ  գրքույկը», որի կարիքը դուք խսիտ ունեք, իսկ մեր ռեստորանը ձեր նման այցելուների կարիք չունի, խնդրում ենք արագ ազատել  սրահը:

Մեր ռեստորանի ծառայություններից կարող են օգտվել միայն այդ կանոններն իմացող մարդիկ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика