Ծննդատանը 19-ամյա աղջկան ասացին, որ երեխան մահացել է. 41 տարի անց բացահայտվեց իրականությունը. Պարզվում է երեխային…

EnterTrain-ը ներկայացնում է չիլիացի 61-ամյա Նելլի Ռեյեսին, ով իսպաներեն է խոսում: Ամերիկացի Թրևիս Թոլիվերը 41 տարեկան է, նրա մայրենի լեզուն անգլերենն է:

Նելլին Թրևիսի հարազատ մայրն է, բայց առանց թարգմանչի օգնության իրար հասկանալ չեն կարողանում: Բանն այն է, որ Թոլիվերին գողացել էին կնոջից նորածին ժամանակ և ուղարկել որդեգրման ուրիշ երկիր:

Նելլիին հանցագործներն ասել էին, որ երեխան մահացած է, նրան փնտրելն անիմաստ է: Միայն 41 տարի անց մայր և որդի վերջապես հանդիպեցին:

Նրանց հանդիպումը Սանտյագո քաղաքի միջազգային օդանավակայանում կարող էր նույնիսկ քարին հուզել:

Թրևիսը Նելլիի առաջնեկն էր: Կինը նրան ծննդաբերեց 1973 թ. նոյեմբերին 19 տարեկանում:

Մի քանի ժամ անց բժիշկները կնոջը հայտնեցին, որ իր որդին մահացել էր սրտի խնդիրնեի պատճառով: Նելլիին չտվեցին ո՛չ մահվան վկայական, ո՛չ երեխայի մարմինը:

Փոքրիկ Թրևիսին ճակատագիրը տարավ ամերիկյան Տակոմա քաղաք, որտեղ նրան տեղացի ընտանիք որդեգրեց:

Օրինակելի ծնողները երեխային լավ էին վերաբերվում, բայց ամբողջ կյանքում խեղճը մտածում էր, որ իր կենսաբանական մայրն իրեն լքել էր: Մեծանալով՝ նա սկսեց որոնել իր իսկական ընտանիքին: Եվ հաջողվեց:

Հիմա Թրևիսը Չիլի տեղափոխվեց: Նա դեռ չի ընտելանում իր նոր մեծ ընտանիքին: Թրևիսը 5 հարազատ եղբայր և քույր ունի:

Մոր և հարազատների մոտ Չիլի տեղափոխվելով՝ Թրևիսը պատրաստվում է իր ամբողջ սեփական ընտանիքին տեղափոխել այնտեղ. 41-ամյա տղամարդն արդեն երեխաներ ունի: Սակայն խորթ ծնողներին էլ չի մոռանում, նրանց շատ շնորհակալ է:

Թրևիսը չի թաքցնում, որ հիմա, երբ հարազատ մոր հետ է, իրեն զգում է աշխարհի ամենաերջանիկ մարդը:

101mirchudes.ru

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика