Որդու ծննդյան օրը հայրը հյուրերի ներկայությամբ իսկական ՛՛պատերազմ՛՛ սարքեց. Դա դաս եղավ որդու համար ամբողջ կյանքում… համար

Մի երիտասարդ նշում էր իր ծննդյան տարեդարձը:Շնորհավորելու էին եկել բազմաթիվ հյուրեր, ովքեր պարում էին ու զվարճանում նրա տանը:

Հանկարծ երեկոյի ամենաթունդ պահին  ներս է մտնում տղայի հայրը, անջատում երաժշտությունը և ասում.

«Ես հենց նոր մարդ եմ սպանել, դիակը մեքենայիս բեռնախցիկում է, օգնեք ազատվել դրանից»:

Հյուրերը տարբեր պատճառաբանություններով հեռացան:  Մնացին միայն  նրա ընկերը և աղջիկը:

Նրանք դուրս եկան բակ, իսկ այնտեղ տեսան… մի շքեղ մեքենա:

Հայրը բաց արեց բեռնախցիկը, որտեղ դիակի փոխարեն մեծ ծաղկեփունջ էր և մի դաշույն:

Ծաղկեփունջը նվիրեց աղջկան, դաշույնը ընկերոջը, իսկ մեքենայի բանալիները որդուն և ասաց.

«Հիշի՛ր, տղաս. երբեք մի՛ վատնիր ժամանակդ անպիտան մարդկանց վրա»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика