Ալեն Ղուլյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ադրբեջանական կողմը բացահայտ սադրանքների է գնում։
Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթից հայտնի է դարձել, որ այս պահին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել, որոնք նպատակ ունեն դրոշներով և
«Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվել դեպի Արցախի սահման եւ հատել այն:
Կադրերից երևում է, որ հավաքվածների մեջ կան նաև անչափահասներ։
Ըստ տեղեկությունների` հավաքվածների մեծամասնությունն ուսանողներ են։
Դեռևս պարզ չէ, թե ովքեր են կազմակերպել այս ակցիան, սակայն ակնհայտ երևում է, որ նրանց բերել են միկրոավտոբուսներով, ոստիկանության ավտոմեքենաների ուղեկցությամբ»։