Այս կինը երկվորյակ երեխաներ ունեցավ և ամիսներ անց նվիրեց անպտուղ ընկերուհուն. Ահա ինչ ավարտ ունեցավ այդ պատմությունը…

Մայրությունն աշխարհում ամենամեծ երջանկությունն է: Չնայած նրան, որ այդ 9 ամիսները բավականին դժվար են, այնուամենայնիվ, երեխայի ծնունդը ստիպում է մոռանալ բոլոր բարդությունների և անհարմարությունների մասին:Ցավոք, աշխարհում կան կանայք, ովքեր չեն կարողանում մայրանալ:

Հենց այդպես էլ եղավ Անդրեա Ռիվասի՝ Մարկ Ռիվասի կնոջ հետ, ովքեր ընտանիքով ընկերություն էին անում Սենդի և Ֆիլիպ Պալմիզանոյի զույգի հետ: Այդ երկու ամուսնական զույգերն էլ վաղուց ցանկանում էին երեխա ունենալ, սակայն երկար ժամանակ չէր ստացվում:

2 տարի անց բժշկական միջամտության շնորհիվ Անդրեան կարողացավ հղիանալ և զույգ երեխաներ ունենալ:

Սակայն 4 տարի անց անհաջող փորձերից հետո Սենդին այդպես էլ չկարողացավ մայրանալ:Շուտով Անդրեան ընկերուհուն արեց ամենալավ և բարի առաջարկը. նա պատրաստ էր փոխնակ մայր դառնալ Սենդիի և նրա ամուսնու երեխայի համար:

Ամեն ինչ բարեհաջող անցավ, իսկ մի քանի ամիս անց նրանց մեծ անակնկալ էր սպասում. պիտի ծնվեին զույգ երեխաներ…Այժմ երկու լիարժեք ընտանիքների ընկերությունն էլ ավելի ամուր է դարձել:

Երկու կանայք էլ երջանիկ երիտասարդ մայրեր են, վայելում են ընտանեկան ջերմությունն ու ըներությունը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика