Շիկահեր գեղեցկուհին ինքնաթիռում սխալ տեղ էր նստել և հրաժարվում էր փոխել իր տեղը. Հանկարծ նրան է մոտենում օդաչուն և ականջին մի քանի բառ շշնջում. Դրանից հետո գեղեցկուհին արագ փոխում է տեղը. Ի՞նչ ասաց օդաչուն նրան…

Շիկահեր աղջիկը ինքնաթիռում էկոնոմ կլասից տեղափոխվեց բիզնես կլաս՝ այնտեղ ազատ տեղ նկատելով, հանգիստ տեղավորվեց և սկսեց վայելել շամպայնը:

Բորտուղեկցորդուհին մոտեցավ նրան և հարգալից խնդրեց վերադառնալ էկոնոմ կլաս՝ իր տեղը, ինչին շիկահեր աղջիկը պատասխանեց.

-Ես գեղեցիկ եմ և ես գնում եմ Հռոմ:

Մի քանի  րոպե անց աշխատողը կրկին մոտեցավ նրան նույն խնդրանքով՝ ասելով, որ արգելվում է փոխել տեղը, և հատկապես էկոնոմից բիզնես կլաս տեղափոխվել:

Շիկահեր աղջիկը նորից ասաց.

-Ես գեղեցիկ եմ և ես գնում եմ Հռոմ:

Բորտուղեկցորդուհին կապիտանին ներկայացրեց ստեղծված իրավիճակը:

Տղամարդը լուռ մոտեցավ շիկահեր աղջկան և նրա ականջին ինչ-որ բան շշնջաց:

Դրանից հետո համառ աղջիկն արագ վեր կացավ և վերադարձավ իր տեղը:

Ողջ աշխատակազմը շոկի մեջ էր, բոլորն ուզում էին իմանալ, թե այդ ինչ կախարդական բան ասաց կապիտանը, ինչին վերջինս ժպտալով պատասխանեց.

-Ես միայն ասացի, որ բիզնես կլասը Հռոմ չի գնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика