Դեռահաս տղային սպանեց սեփական հայրը. Բժիշկները նրա գրպանից մի գրություն գտան. Կարդալով այն, ուղղակի շոկ ապրեցին…

Այս պատմությունը միայն փոքրիկ Իվանի մասին չէ, այլ նաև շատ ուրիշ երեխաների, ովքեր ապրում են նման պայմաններում ողջ աշխարհում:«Ես Իվանն եմ, 7 տարեկան: Ես սիրում եմ իմ ծնողներին, բայց վախենում եմ նրանցից: Նրանք հաճախ են ինձ ծեծում, բայց ես չեմ հասկանում, թե ինչու:

Ես լավ եմ սովորում դպրոցում, ուսուցչուհիս ինձ շատ է սիրում, բայց ես ընկերներ չունեմ: Իմ դասընկերները ինձ հետ չեն շբվում՝ ասելով, որ ես զզվելի եմ, քանի որ միշտ նույն հագուստով եմ գնում դպրոց:Մի օր ես մտա հանդերձարան և գողացա այնտեղից մի բաճկոն, որն արդեն երկար ժամանակ է, ինչ կախված էր այնտեղ. այն ոչ ոքի պետք չէր: Տուն վերադառնալու ճանապարհին ինձ սկսեցին ծեծել ու թողեցին այդպես ձյան մեջ ընկած:

Երբ ես տուն վերադարձա, մայրիկս բարկացավ վրաս, քանի որ հագուստս ամբողջովին կեղտոտվել էր: Նա ինձ ուղարկեց սենյակ և ասաց, որ դուրս չգամ: Ես մինչև առավոտ մնացի սենյակում, չնայած շատ քաղցած էի:Երբ ես վատ գնահատական էի ստանում, հայրս ինձ սկսում էր ծեծել: Այդ պատճառով էլ իմ ցուցամատը չի աշխատում: Մի օր ես կրծքավանդակիս հատվածում սուր ցավ զգացի, բայց ծնողներիս համար միևնույն էր:

Ես փորձում էր դիմանալ ցավին, քանի որ չէի ուզում բարկացնել մայրիկիս և հայրիկիս: Ես նրանց իսկապես շատ եմ սիրում:Հաջորդ օրը մեզ հանձնարարեցին նկարել մեր ամենամեծ երազանքը: Ես մեկ երազանք ունեի` ինձ սիրող հայրիկ ու մայրիկ: Ես նկարեցի գեղեցիկ ընտանիք: Ես ուզում էի ունենալ իմ դասընկերների ընտանիքների նման ընտանիք: Երբ մեզ բաժանեցին մեր ստուգողական աշխատանքները,ե ս հասկացա, որ շատ վատ եմ գրել:

Ես վախենում էի, որ մայրիկս ինձ էլի կծեծի: Այդպես էլ եղավ․ մայրիկս ինձ այնպես հարվածեց, որ ոտքս կպավ աթոռին: Նա հարվածեց գլխիս. ես չէի կարողանում կանգնել:Երբ հայրս վերադարձավ, մայրիկը պատմեց նրան ամեն ինչ, և հայրս այնպես հարվածեց դեմքիս, որ ես գիտակցությունս կորցրի: Երբ արթնացա, արդեն հիվանդանոցում էի: Ես ձեռքս չէի զգում: Ինձ ոչ ոք չէր այցելում»:

2 օր հետո Իվանը մահացավ։ Բժիշկները նրա գրպանում նամակ գտան․

«Սիրելի մայրիկ և հայրիկ, ես վախենում եմ, քանի որ տգեղ եմ, զզվելի եմ, հիմար եմ: Կներեք, որ այդպես էլ չկարողացաք ինձ սիրել: Ես միայն ուզում էի, որ դուք ինձ գրկեք ու ասեք, որ սիրում եք: Հայրիկ,ես միայն ուզում էի, որ դու ինձ հետ խաղաս, զբոսնես:

Ես գիտեմ,որ դուք ամաչում եք իմ պատճառով: Ես երբեք չեմ լինի այնպիսին, ինչպիսին դուք եք ուզում»։Բոլոր երեխաներն էլ արժանի են սիրո: Բայց նրանց հանդեպ բռնությունն անընդհատ տեղի ունենում աշխարհի տարբեր երկրներում: Երեխաներին սեր ու ջերմություն է անհրաժեշտ: Երբեմն գրկախառնությունն ավելի շատ նշանակություն ունի, քան մեզ թվում է:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика