Հայտնի հոգեբանը մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե ինչպիսի տեսք ունի դավաճանող մարդը…

Ընդունված է համարել, որ «սրտին չես հրամայի»: Մարդիկ՝ օգտագործելով այդ կարգախոսը, ամուսնանում են, նաև հաճախ ամուսնալուծվում: Իսկ արդյո՞ք ճիշտ է այն, որ սրտին չես կարող հրամայել:

Ուզում ենք ձեզ ցույց տալ մեդալի հակառակ կողմը և պատմել, թե ինչ տեսք ունի դավաճանությունը՝ հոգեբանի տեսակետից:Երբեք չհավատաք նրան, որ ձեր մտերիմ մարդը կարող է, օրինակ, հանդիպել որևէ մեկին աշխատավայրում կամ ուղղակի առօրյա կյանքում և սիրահարվել: Դա մեծ հիմարություն է:

Ես այնքան շատ ընտանիքներ գիտեմ, որոնք քանդվել են հենց այդ ճանապարհով, և ես գիտեմ նաև այն, որ ովքեր վարվել են այդպես, դա նպատակադրված են արել:Բանն այն է, որ երբ մենք ընտրում ենք, թե ում հետ ենք ուզում լինել և ում նվիրել մեր կյանքը, հիանալի կարողանում ենք վերահսկել ուրիշ մարդկանց հանդեպ մեր էմոցիաները:

Այս թեմայի շուրջ ինձ հետ հաճախ են վիճում: Ամեն ինչ մեր ուղեղում է, մենք ինքներս ենք մեզ թույլ տալիս որևէ գործողություններ կատարել:Ոչ մի սիրահարվածություն հենց այնպես չի ընկնում երկնքից: Բոլոր դավաճանություններն ու զուգընկերոջը լքելը՝ գիտակցված քայլեր են: Մարդ ցանկացել է դա և արել է:

Իսկ հետո գալիս է կեղծ բացատրությունների հերթը…ներիր, ես սիրահարվել եմ…ոչինչ չէի կարող ինձ հետ անել: Դա բացարձակ սուտ է: Սիրող մարդկանց գլխում կա մի կետ. ՉԴԱՎԱՃԱՆԵԼ:

Եթե ընտրել ես մեկին, բարի եղիր նրա համար պատասխանատվություն կրել: Սիրիր մինչև վերջ, միշտ նրա կողքին եղիր: Դա վերաբերվում է և կանանց, և տղամարդկանց: Եթե մարդ ուզում է դավաճանել, ապա կդավաճանի, թեկուզ և մինչ այդ հազար անգամ հավատարմության երդում տված լինի:

Իսկ այն մարդուն, ով  ձեզ հետ կյանքն անցկացնելու գիտակցված որոշում է կայացրել, երբեք ոչ ոք չի կարողանա գայթակղել: Ուղղակի նրա համար դա կարևոր չի լինի: Անհնար է նման բան:Այդ պատճառով էլ ուրիշների դավաճանության մեջ ձեր մեղքը մի փնտրեք, դուք դրանում մեղավորություն չունեք: Ոչ մի կաթիլ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика