Մոտ 3 տարի է հանդիպում եմ 2 տղամարդու հետ, այնինչ ոմանք նույնիսկ մեկին չեն կարողանում իրենց կողքին պահել…

Արսենն ինձ հետ մտերմանալու անդադար փորձերը սկսել էր դեռ համալսարանի առաջին կուրսից: Նա միշտ գալիս էր այնտեղ, որտեղ ես էի, օգնում էր ուսման մեջ և ոչ մի հարցում ինձ չէր մերժում:

Ես այդ ժամանակ ինքնամոռաց սիրահարված էի մեր զուգահեռ կուրսից մի երիտասարդի, իսկ Արսենն ինձ համար ուղղակի ընկեր էր:Ես ապագայի պլաններ էի կազմում և համոզված էի, որ իմ ընտրյալը շուտով կնկատի ինձ, կսիրահարվի և մենք կապրենք ուրախ և երջանիկ՝ ինչպես որ հեքիաթներում է լինում:

Սակայն հրաշք այդպես էլ չեղավ:

Արսենն այդպես էլ մնաց իմ հավատարիմ ընկերը՝ համալսարանում սովորելու ամբողջ ընթացքում, բայց ես գիտեի, որ նա այլ հույսեր ուներ ինձ հետ կապված:

Իսկ ուսումն ավարտելու ժամանակ ես արդեն մեծացել էի և վերանայեցի այն, թե ինչն է ինձ համար առաջնահերթային:

Ես փոխադարձությամբ պատասխանեցի Արսենի զգացմունքներին:

Ես ավելի ուշադիր և հոգատար տղամարդ կյանքում չէի տեսել:

Արսենն ամեն ինչի էր պատրաստ հանուն ինձ: Նրա հետ հանգիստ էր, հարմար, քանի որ Արսենը տնակյաց և հանդարտ երիտասարդ է, իսկ ես էմոցիաներ և կիրք էի ուզում:Կես տարի անց տեղավորվեցի աշխատանքի: Իմ անմիջական տնօրենի անունը Ալեքս էր:

Ես զգում էի, որ նա ինձ ավելի շատ ուշադրություն է դարձնում, քան մնացածին: Եվ ես հանձնվեցի: Ինքնամոռաց սիրահարվեցի:Այդ պահից սկսած ես սկսեցի երկուսի հետ էլ հանդիպել: Արսենն ու Ալեքսը ոչինչ չգիտեն միմյանց գոյության մասին:

Եվ իմ երկակի կյանքը տևում է արդեն գրեթե երեք տարի: Ես հասկանում եմ, որ ընտրություն կատարելու ժամանակն է: Արսենն անթերի և հավատարիմ ամուսին է, բայց ես նրա հետ ձանձրանում եմ: Ալեքսն ընդհակառակը՝ ինձ լցնում է էներգիայով, բայց նա անուղղելի կնամոլ է: Վստահ չէմ, որ նրան կկարողանամ պահել կողքիս:

Ես հոգնել եմ անվերջ ստերից և իրականությունը ջրի երես դուրս գալու վախից: Վախենում եմ սխալ ընտրություն կատարել, չէ որ երկրորդ շանս այլևս չեմ ունենա…

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика