7 տարի առաջ Մեգանին սրտի փոխպատվաստում էին կատարել: Չնայած դրան՝ կինը կարողացավ հիասքանչ աղջնակի մայր դառնալ: Ամուսինն ուրախությամբ լուսանկարեց կնոջն ու նորածին դստերը և մակագրեց, որ չնայած ծննդաբերությանը՝ սիրելիի սիրտը լավ է աշխատում:
Նա չէր էլ մտածում, որ ճակատագրի հեգնանքով կինը 8 ժամ անց կմահանա…Երբ Մեգանը 15 տարեկան էր, վիրուսային հիվանդության պատճառով բորբոքվել էր նրա սրտի մկանը:
7 տարի առաջ փոխպատվաստել էին նրա սիրտը, բարեբախտաբար, դոնորի սիրտ կարողացել էին գտնել: Դրա շնորհիվ Մեգանը կարողացավ նոր կյանք սկսել:
Երբ տարիներ անց նա ամուսնացավ և հղիացավ, բժիշկներն ասում էին, որ կա ռիսկ՝ փոխպատվաստված սրտի պատճառով:
Արդյունքում կինը առողջ երեխա ունեցավ:
Սակայն երջանկությունը երկար չտևեց:
Ծննդկանի մոտ անսպասելի բարդություններ սկսեցին և երեխայի ծնվելուց 8 ժամ անց կինն ընդմիշտ փակեց աչքերը:
-Կնոջս մահից հետո հոգիս դատարկ է,-գրել է Ջոնն իր էջում,-ուղղակի խոսքեր չունեմ: Միայն կարող եմ սգալ…
Այժմ տղամարդու միակ մխիթարանքը այն անգին պարգևն է, հանուն որի Մեգանը չխնայեց կյանքը:
Մեգանը կենդանության օրոք փաստաթղթեր էր ստորագրել, որտեղ նշվում էր, որ նա իր համաձայնությունն է տալիս, որ մահանալու դեպքում իր օրգաններն օգտագործեն այլ մարդկանց փրկելու համար:
Արդյունքում նա 50 հոգու համար դոնոր դարձավ:Համարձակ կնոջն ընդմիշտ կհիշեն ոչ միայն հարազատները, այլև այն 50 հոգին, ովքեր կարողացան ապրել նրա շնորհիվ: