Մեր նշանադրությունն էր: Իմ ծնոնղերն էին և ամուսնուս ծնողները:
Բոլորն այնքան սիրալիր էին…բայց միայն առաջին 20 րոպեի ընթացքում:Հետո սկսեց ամենասարսափելին:
Սկեսուրս հայտնեց, որ հարսանիքից առաջ պիտի այցելեմ բոլոր բժիշկներին և նրան տրամադրեմ իմ բուժգրքույկը: Ամուսինս համառորեն լռում էր:
Ես, իհարկե, ասացի, որ խնդիր չկա:
Իսկ մայրիկս հայտնեց, որ դա լիարժեք զառանցանք է:Սկեսուրս ասաց, որ եթե այդպես է, ուրեմն հարսանիք չի լինի այնքան ժամանակ, մինչև չներկայացնեմ նրան մեր ամբողջ ցեղում եղած բոլոր հիվանդությունները:
Հայրս կոպտեց սկեսուրիս և հեռացավ: Ես մնացի:Ինձ անհարմար էի զգում, որ իքնս էլ գնամ:
Գիշերն ինձ ու ամուսնուս առանձին պառկեցրեցին, դա նույնպես տարօրինակ էր, բայց այդ ժամանակ էլ ամուսինս լռեց:
Քնելուց առաջ իմացա, որ վաղը գնում ենք ամուսնական պայմանագիր կնքելու:Զարմանքից բերանս բաց էր մնացել:
Առավոտյան վաղ արթնացա և հեռացա: Հանեցի հեռախոսիս քարտը և գցեցի աղբը:
Հասկացա, որ ժամանակին եմ փախչել…