Երբ ծնողդ ծերանա, Շատ բան գուցե չլսի. Հուզիչ բանաստեղծություն ծնողների մասին, որը պետք է իմանա յուրաքանչյուր զավակ…

Երբ ծնողդ ծերանա,
Շատ բան գուցե չլսի,
Լսողությամբ ծանրանա,
Խոսք էլ հազիվ կխոսի։
Գուցե հաճախ հարցեր տա,
Կամ գործերով հոգնեցնի…
Եվ բարկությամբ երբ ուզես
Հեզությունդ դնել վայր,
Այդժամ փորձիր մտովի
Տասը րոպեով լինել մայր:
Փորձիր հիշել հարցերն այն,
Որ տվել ես դու նրան,
Բազում հարցեր մանկական,
Հոգնեցուցիչ իսկական,
Գործերովդ ամեն օրվա
Խախտել քունն իր գիշերվա:
Ու այս ամենից հետո
Քո դեմ նա չի չարացել,
Չի ձանձրացել նա անգամ
Քո հարցերից մինչ հիմա:
Տխուր կողքով էլ անցնես,
Կսիրի քեզ օրերով,
Երբ գիշերն էլ արթնացնես,
Օրոր կասի քեզ սիրով:

Բան չի փոխվել իր սրտում,
Մեծացել է պարզապես,
Լավ է քննես անտրտում
Անցյալդ, որ պարզ ապրես:
Կռացե՞լ է քո աչքին,
Ապա զուտ քեզ գրկելուց,
Թե կուրացել զույգ աչքով,
Ապա ցավդ լացելուց,
Մի քիչ էլ դող շուրթերին՝
Դա էլ քեզ գովերգելուց:
Ու, որ հանկարծ չամաչես
Իր մազերի ճերմակից,
Կզգաս կյանքդ, թե քննես
Սկսած՝ մանկան վերմակից:
Կտեսնես, որ ինքնակամ
Լքեց սևն իր մազերի,
Արեց, որ դու տարբերես
Կյանքում սևը սպիտակից:
Դե մի փոքր էլ ծերացել,
Դա էլ լուռ պայքարելուց,
Խիզախ սրտով դեմ առ դեմ
Ծնկաչոք մարտնչելուց
Կյանքի ալիքների դեմ,
Այն էլ ոչ թե իր համար,
Այլ, որ գալիս էին քո՛ դեմ:
Հիմա, երբ վերհիշեցիր
Քո անցյալը՝ անկարող,
Տեսա՞ր, որ ծնողներիդ
Չսիրել դու չես կարող:
Նրանց սիրտը լի է միշտ
Քեզ գրկելու փափագով,
Ձգտում են տեսնել ընդմիշտ
Հաղթող բալին՝ վեհ թագով:
Երբ դու ծնող կդառնաս,
Ու խոսքերն այս թե հիշես,
Մի բան էլ կհասկանաս,
Թե ինձ այդժամ վերհիշես,
Որ գրելիս այս մասին
Պետք էր նախ ծնող լինել,
Բայց ինչպե՞ս եմ ես գրել,
Թե ինքս էլ չեմ հայրացել…
Ծնողի պես քեզ սիրել
Ոչ ոք կյանքում չի կարող,
Միայն Մեկն է երկնքում՝
Հայրը ամենակարող:
Այդ Հոր սերն է, որ մեր մեջ
Կօգնի՝ մորը հասկանալ,
Լինել ծնող մտովի,
Այդ վեհ սերը իմանալ:
Ծնողներիդ շատ սիրիր,
Քանի դեռ կան, ունես՝ բախտ,
Որ նրանք քեզնից սիրված,
Հագեցած մտնեն դրախտ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика