Հայրը ցանկանում էր դաս տալ տղային, սակայն իրականում հակառակ արդյունքը ստացվեց…

Մի օր հարուստ հայրը որոշեց օգնել որդուն՝ կյանքի ուղղությունը որոշելու հարցում և իր գյուղն ուղարկեց նրան: Այդ կերպ նա ցանկանում էր ցույց տալ, թե իրենք որքան լավ են ապրում, որքան հարուստ են:Հայրը միայն ցանկանում էր, որ որդին լինի հաջողակ, չտեսնի այն բոլոր դժվարությունները, ինչ ինքն էր տեսել՝ այդ ունեցվածքը վաստակելու ճանապարհին:

Շուտով որդին վերադարձավ գյուղից, բայց դա իր վրա ոչ մի կերպ չէր ազդել:Այդ ժամանակ հայրը որոշեց հյուրընկալել մի աղքատ գյուղացու տանը և իր հետ տարավ նաև որդուն:

Որդին այդ օրերի ընթացքում պիտի վաղ արթնանար և վաղ պառկեր քնելու, պիտի հեռախոսից հրաժարվեր, այսինքն պիտի չաներ այն ամենը, ինչը նրա համար սովորական է:

Ահա եկավ հեռանալու ժամանակը: Հայրը հարցրեց որդուն.

-Դե ինչ, քեզ դուր եկա՞վ այս վայրը:

-Հիասքանչ է, հայրիկ,-ոգևորված ասած որդին:

Հայրը սպասում էր, որ որդին պիտի ասի, թե որքան լավ է, որ իրենք քաղաքում են ապրում, որ իրենք ավելի լավ են ապրում: Բայց որդին ավելի շատ զարմացրեց.

-Մենք մի շուն ունենք, նրանք՝ 4, մենք ունենք 4-մետրանոց լողավազան, նրանք՝ անսկիզբ և անվերջ գետակ, մեզ մոտ լույսեր են՝ իսկ նրանցը բաց երկնքում աստղեր են, մեր տունը շրջափակված է դարպասներով, իսկ նրանց մոտ ամեն ինչ անծայրածիր է:

Նրանք մեծ և երկար դաշտեր ունեն, իսկ մենք հողակտոր: Մեր տան բոլոր կողմերը պատեր են, որոնք իբր պաշտպանում են թշնամիներից, իսկ  նրանք թշնամիների փոխարեն ընկերներ ունեն, ովքեր իսկույն գալիս են օգնության, երբ անհրաժեշտ է:

Հայրը չէր հավատում սեփական ականջներին: Իսկ վերջում որդին ավելացրեց.

-Այս ճանապարհորդությունն ինձ ցույց տվեց, որ մենք ավելի աղքատ ենք…

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика