Աղջիկը պարզապես պառկեց գետնին և հիվանդ ձևացավ…տեսեք, թե ինչ եղավ մի քանի րոպե անց

Այս շունը նման էր ուրվականի. խեղճն այնքան էր հյուծված, որ կարելի էր հաշվել նրա կողոսկրերը:

Երբ Ամանդա անունով աղջիկը տեսավ տանջված շանը, չկարողացավ անտարբեր մնալ: Անտուն կենդանուն օգնելու համար Ամանդան գնաց այդ քայլին:

Շանը, ով երկար ժամանակ ապրել էր սարերում, անվանակոչել էին Արջ: Երևի կյանքը նրան շատ էր չարչարել, դրա համար էլ կենդանին չարացած էր և իրեն ոչ ոքի մոտ չէր թողնում:

Ամանդան և իր ընկերուհին չգիտեին, ինչպես կարելի է փրկել Արջին:

Սկզբում փորձում էին նրան մոտ կանչել ուտելիքով, բայց շունն այնքան չէր վստահում մարդկանց, որ նույնիսկ դրանով չէր ստացվում նրան գայթակղել:

Այդ ժամանակ Ամանդայի գլխում փայլուն միտք ծագեց:

Աղջիկը պառկեց գետնին և հիվանդ ձևացավ: Եվ այդ դիրքով նա սկսեց շարժվել դեպի շունը, բայց դա անում էր շատ դանդաղ, որպիսի չվախեցնի նրան: 2-3 մետրը Ամանդան անցավ մի քանի ժամում, և դա միայն նրա համար, որ շունը չվախենա և չփախնի:

Երբ նա մոտեցավ շանը, վերջինս սկսեց բարկանալ: Իսկ ի պատասխան դրան՝ Ամանդան սկսեց արտասվել: Նման բան Արջը չէր սպասում:

Նա ի վերջո թույլ տվեց իրեն մոտենալ տառապող մարդուն:

Հաջորդ մի քանի ժամը Ամանդան և Արջը մնացին գրկախառնված, իսկ երբ շունը սվորոեց նրան, աղջիկը վզկապ հագցրեց և տարավ, նստացրեց մեքենան:

Արջին տարան անասնաբուժական կլինիկա, որտեղ էլ խեղճ կենդանին սկսեց քիչ-քիչ ուշքի գալ և ապաքինվել:

Այս աղջիկը ևս մի անգամ ապացուցել է, որ դեռ կան մեծահոգի մարդիկ, ովքեր անտարբեր չեն մնա ուրիշի դժբախտության հանդեպ, նույնիսկ կենդանիների:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика