Ի սկզբանե որոշել էի տունս նվիրատվություն կատարել որդուս և կնոջը, բայց հարսիս արածից հետ մտափոխվեցի…

Իմ ու հարսիս հարաբերությունները միշտ շատ լավ են եղել: Երբ որդիս ամուսնացավ, նրանք ասացին, որ ուզում են առանձին ապրել, իսկ ես դեմ չեղա: Քանի որ երիտասարդները վարձով էին ապրում, ես նրանց օգնում էի ամեն կերպ, որքան կարողանում էի: Ամեն շաբաթ նրանց մի քանի տոպրակ սնունդ էի տանում, իմ հողամասի բանջարեղեններն ու իմ պատրաստած փակոցներն անպակաս էին նրանց տանից:

Երբ ծնվեց նրանց առաջնեկը, հանգստյան օրերին թոռնիկիս բերում էի ինձ մոտ, որպիսի նրանք երկուսն էլի լիարժեք հանգստանան:

Շուտով կլրանա թոռնիկիս 2 տարեկանը, իսկ 3 ամիս առաջ իմացանք, որ հարսս հղի է, սակայն նրանք կասկածում են՝ ունենալ երեխային թե ոչ, քանի որ դեռ չեն լուծել բնակարանի հարցը: Ես պնդեցի, որ ծննդաբերի, և ասացի, որ կտեղափոխվեմ հողամասի փոքրիկ տունը, իսկ քաղաքի իմ բնակարանը, որտեղ հիմա ապրում եմ, կնվիրեմ նրանց:Բայց մի շաբաթ առաջ եղավ այնպիսի միջադեպ, որից հետո նույնիսկ տեսնել չեմ ուզում նրանց:

Իմ ծննդյան օրն էր, եկել էր որդուս ընտանիքը, իմ մտերիմ ընկերուհին և կոլեգաներիցս մի քանի հոգի: Արդեն ուշ էր, հարսս ասաց, որ երեխայի քնելու ժամն է, և իրենք պիտի գնան: Ես սկսեցի արագ-արագ տոպրակների մեջ սնունդ լցնել, որ տանեն իրենց հետ:

Հարսս հագցնում էր երեխայի շորերը, երբ հայտնաբերեց, որ հեռախոսը չի գտնում: 

Վերցրեցի հեռախոսս, որ զանգեմ նրան: Հարսս ասում էր, որ պետք չէ, հիմա կգտնի, բայց ես, միևնույնն է, զանգեցի: Եվ գիտեք ինչ, իմ զանգին նա դրել էր…շան հաչոց

Արցունքները գնացին աչքերիցս…այսինքն որդիս էլ գիտեր դրա մասին, բայց թույլ էր տվել, որ կինն ինձ այդպես ծաղրի: Ես այնքան ամաչեցի հյուրերիս մոտ:

Իսկ այսօր էլ զանգեց որդիս և այնպես խոսեց, կարծես ոչինչ չի եղել:

Ասաց, որ շինանյութ է գնել, որ անմիջապես տեղափոխվելուց հետո վերանորոգեն բնակարանը, իսկ ես պատասխանեցի, որ տունը նրանց չեմ տա:

Որքան էլ սիրեմ որդուս և թոռներիս, երբեք չեմ կորցնի ինքնասիրությունս: Եթե նրանք կարող էին ծաղրել ինձ, թող ինքնուրույն էլ զբաղվեն լուրջ հարցերով:

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика