Ադրբեջանը կարելի է ջնջել ընդամենը 20 րոպեյում. Կոմանդոս…

ՄԱԿ-ի կանոնակարգում ասվում է, որ եթե երկրի վրա հարձակվում են կամ սպառնում են հարձակվել, ապա երկիրը պատասխան միջոցների իրավունք ունի:

Այդ մասին Еркрамас-ին ասել է Արցախյան հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը):

Նրա խոսքով` Ադրբեջանը միշտ հարձակվում է մեզ վրա, իսկ մենք`պատասխանում, սակայն Հայաստանը երբեք չի խախտել հրադադարի ռեժիմը:
«Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Ադրբեջանի հերթական հարձակման դեպքում մենք լուրջ հարված պետք է հասցնենք»,- ասել է Կոմանդոսը:

«Նրանք կարծում են, որ 20 րոպեում կարող են ոչնչացնել Հայաստանը, սակայն 20 րոպեում կարելի պայթեցնել ողջ Ադրբեջանը: Հայաստանը հնարավոր չէ ոչնչացնել ո’չ 20 րոպեում, ո’չ 20 օրում:

Պատերազմի դեպքում Ադրբեջանը չի փրկվի. նրա ենթակառուցվածքները շատ պայթյունավտանգ են»,- հավելել է նա:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика