Չտեսնված միջոց ջեռոցի մաքրման հեշտ և արդյունավետ միջոց փնտրողների համար. Գերազանց արդյունքը երաշխավորված է…

Ջեռոցը խոհանոցի ամենադժվար մաքրվող հատվածն է: Այն կարգի բերելու համար պահանջվում է մեծ ջանքեր գործադրել:

Խանութներում վաճառվող կենցաղային քիմիան ոչ միշտ է լուծում այդ խնդիրը ու դեռ բավականին էլ թանկ արժե:Այդ պատճառով հաճախ տանտիրուհիները դիմում են տնական պայմանններում պատրաստվող միջոցների:

Օրինակ, սոդան և կիտրոնաթթուն հասանելի են բոլորին և հիանալի կերպով մաքրում բազմաթիվ մակերեսներ: Դրանց օգնությամբ մենք առաջարկում ենք մաքրել ջեռոցը մրից և յուղի նստվածքից: Այս միջոցը նույնքան պարզ է և արդյունավետ, որ մի անգամ անելուց հետո, այլևս ուրիշ միջոց չեք փնտրի:

Ձեզ հարկավոր կլինի
0,25 բաժակ սոդա
10 գր. կիտրանաթթու
1 կիտրոն
1 լ. ջուր
2 թ/գ լվացող միջոց
Ինչպես մաքրել ջեռոցի ապակին
Սոդայի և կիտրոնաթթվի խառնուրդին մի փոքր ջուր ավելացրեք: Այդ խառնուրդը պետք է լինի թթվասերի պես թանձր:
Խառնուրդը քսեք ապակուն:
Թողեք 30 րոպե:
Այնուհետև սպունգով կամ լաթի կտորով լավ մաքրեք:
Ինչպես մաքրել ջեռոցի ներսի մակերեսը

Լցրեք տարան ջրով, մեջը գցեք կիտրոնի շերտեր և ցանկացած լվացող միջոց:
Դրեք այդ միջոցը 100 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ 30 րոպե:
Դրանից հետո մաքրեք յուղը սպունգի միջոցով:
Մաքրման այս միջոցները անվտանգ են և հեշտ:

Կարևորը՝ թույլ չտաք ջեռոցը ծածկվի կեղտի շերտով և մաքրեք այն ժամանակին:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика