Պատրաստում ենք տնական ԿԵՏՉՈՒՊ. Յուրօրինակ համ և ախորժելի տեսք. Օգտագործեք ամբողջ ձմեռ…

Ահա պատրաստման եղանակը՝

Լոլիկ — 3 կգ
Խնձոր — 0.5կգ
Սոխ — 0.25կգ

Բոլոր բաղադրիչները կտրտում ենք և եփում մինչև սոխը փափկի:

Այնուհետև բլենդերի միջոցով ստանում միաձույլ զանգված:

Զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ և դնում կրակին՝ եփելով մոտ 1 ժամ, մինչև կստանա ցանկալի թանձրություն:

Վերջում ավելացնում ենք 1,5 ճ/գ աղ, 1,5 բաժակ շաքարավազ և անընդհատ խառնում, որ տակը չկպչի: Ավելացնում ենք աղացած կարմիր և սև պղպեղ՝ ըստ ճաշակի, 50գր. խնձորի քացախ և վերցնում կրակի վրայից:

Լցնում ենք ապակե տարաների մեջ և պահածոյացնում:

Կարելի է ավելացնել նաև սխտոր և տարբեր տեսակի աղացած պղպեղների խառնուրդ՝ ըստ ճաշակի:

Այս դեպքում ազատ կարող եք երևակայել, հաստատ չի խանգարի:

Բարի ախորժակ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика