Ծնողները արդեն պատրաստվում էին հրաժեշտ տալ անբուժելի հիվանդ երեխային, երբ նա բացեց աչքերը և ընդամենը մի քանի բառ շշնջաց, իսկ հետո հրաշք տեղի ունեցավ…

ԱՄՆ-ից 10 ամյա Էբբին չգիտեր, թե ինչ է նշանակում լինել առողջ: Երբ երեխան 4 տարեկան էր, բժիշկները նրա մոտ լեյկեմիա հայտնաբերեցին:

Այդ ժամանակվանից աղջիկն անդադար պայքարում էր ապրելու համար:Ի վերջո բժիշկներն ասացին, որ ապրելու շանսեր գրեթե չկան:

Վիշտը սպանել էր մեզ…-հիշում է Էբբիի մայրը:

Էբբին 6 տարվա ընթացքում շատ դժվարությունների միջով է անցել. քիմիաթերապիայի կուրսեր, ոսկրածուծի փոխպատվաստում, նույնիսկ փորձարկվող նոր պրեպարատ է ընդունել…

Հույսի շող եղել է 2013-ի հոկտեմբերին, երբ Էբբին սկսել էր իրեն լավ զգալ, ապրել սովորական անհոգ կյանքով, դպրոց հաճախել, սակայն մի տարի անց քաղցկեղը վերադարձել է և ավելի ծանր ձևով…

Էբբին դադարել էր շարժվել: Նույնիսկ ամենաթույլ շարժումն իր մոտ սարսափելի ցավեր էր առաջացնում:

2015-ի փետրվարին ևս մի անգամ կատարել են ոսկրածուծի փոխպատվաստում, սակայն այս անգամ աղջկա օրգանիզմը չի ընդունել դոնորի նյութը:

Հաջորդ ամիս դադարել են գործել Էբբիի երիկամները: Աղջկան տեղավորել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ ծնողներին ասել, որ առանց դիալիզի երեխան չի ապրի 48 ժամից ավել:

Ծնողները սկսել են հավաքել հարազատներին,որպիսի նրանք Էբբիին հրաժեշտ տան: Ի վերջո երեխային անջատել են սարքերից և բերել տուն:

7

Ամբողջ ընտանիքը նստած էր Էբբիի ննջասենյակում՝ մի կերպ զսպելով արցունքները: Սակայն աղջիկը հանկարծ արթնացել է և ասել.

Ես կյանքում այնքան շատ բան ունեմ անելու…

Զարմանալի է, բայց դրանից հետո աղջիկը սկսել է ապաքինվել: Ոչ մի բժիշկ այդպես էլ չկարողացավ բացատրել տեղի ունեցած երևույթը:

Այժմ Էբբին շարունակում է դեղորայք օգտագործել, բայց կարևորն այն է, որ գտնվում է ռեմիսիայի վիճակում:

Բոլորը հավատում են, որ ամեն ինչ լավ կլինի, և հիվանդությունն այլևս չի վերադառնա:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика