Կնոջս դավաճանությունը…եկավ կնոջս սիրեկանի կինը և ասաց, որ ամեն ինչում իմ կինն է մեղավոր…

Ուզում եմ գրել իմ տխուր պատմության ավարտի մասին…կնոջս դավաճանության մասին…որ տեղի է ունեցել երկու օր առաջ: Ես ու կինս հերթական անգամ խոսեցինք ամեն ինչի մասին. մեր մասին, երեխայի, միմյանց հանդեպ զգացմունքների…այս անգամ առանց արցունքների և էմոցիաների: Որոշեցինք, որ կփորձենք հարթել ամեն ինչ:Բայց ամեն ինչ այլ կերպ եղավ. մեր տուն եկավ կնոջս սիրուհու կինը, նա ամուսնու հեռախոսի մեջ գտել էր նրանց երկխոսությունը:

Նա մեղադրեց կնոջս, որ քանդել է իր ընթանիքը, ամուսնուն նվիրում է իմ կնոջը, վերցնում երկու երեխաներին և հեռանում:Կինս մի ամբողջ օր գլուխը չէր բարձրացնում, անդադար արտասվում էր: Ես փորձում էի հանգստացնել նրան, բայց, հավանաբար, ես այն մարդը չէի, ում նա կցանկանար տեսնել իր կողքին: Առավոտյան կինս հավաքեց իրերը և ասաց, որ այլևս չի կարող այսպես, իր վրա շատ մեծ բեռ կա:

Թողեց երեխային՝ ասելով, որ ես լավ հայր եմ, և գնաց տանից: Կարծում էի նրա մոտ է գնացել, Աստված նրանց հետ…Ահա և ավարտվեց իմ ամուսնությունը: Տարօրինակ է, բայց չեմ զղջում դրա համար:

Երեկ էլ զանգել էր զոքանչս, ասաց, որ աղջիկն իր տանն է ապրում, խնդրում էր՝ գնալ նրա հետևից, փորձել վերականգնել ամեն ինչ: Ես ոչինչ չպատասխանեցի, ասացի, որ արդեն շատ ուշ է:

Աստիճանաբար ամեն ինչ դասավորվում է. երեխային տանում եմ մանկապարտեզ, գնում եմ աշխատանքի: Մի խոսքով, գոհ եմ իմ կյանքից: Իսկ կնոջս և նրա սիրեկանին ներել եմ:

Պետք է ապրել ներկայով, այլ ոչ թե կուտակել չարություն նրա համար, ինչ եղել է անցյալում:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика