Հարսանիքի օրը հարսնացուն հարազատներին մի այնպիսի նկար ցույց տվեց, որը տեսնելուց հետո բոլորը սկսեցին արտասվել…

Հարսանիքը կարևոր օր է յուրաքանչյուրի կյանքում: Նորապսակները ցանկանում են, որ այդ օրն իրենց ուրախությունը կիսեն մտերիմ մարդիկ:

Ահա թե ինչու Տարա Ֆոլին՝ իմանալով, որ ուրիշ քաղաքում ապրող իր տատիկը չի կարողանա ներկա գտնվել հարսանիքին, ինքը որոշեց գնալ նրա մոտ:Ֆոլիի և տատիկի հարաբերությունները միշտ շատ ջերմ են եղել:

Ստասիան 102 տարեկան էր, սակայն միշտ տարեկան 2 անգամ կարողացել է գնալ հարազատներին տեսակցելու: Բայց 1 տարի առաջ բժիշկներն արգելեցին նրան նման երկար ճանապարհ անցնել:

Ֆոլին շատ էր տխրել, որ սիրելի տատիկը չի գալու իր հարսանիքին, սակայն շատ է ցանկանում թոռնուհուն տեսնել հարսանեկան զգեստով:

Այդպես աղջիկը մեկնեց տատիկի մոտ՝ իր հետ վերցնելով հարսանեկան զգեստը: Նաև պայմանավորվեց լուսանկարչի հետ:

Տատիկի տուն մտնելուց առաջ Ֆոլին շպարվեց և գեղեցիկ սանրվածք արեց:Տատիկն ուրախությունից տեղը չէր գտնում, երբ տեսավ հրաշք թոռնուհուն. դա իր համար իսկապես մեծ անակնկալ էր:

Նրանք լուսանկարվեցին, իսկ տատիկը ամուր գրկեց աղջկան և շշնջաց, որ շատ է սիրում նրան…

Ցավոք, մի ամիս անց տատիկը մահացավ: Ֆոլին կարծես զգում էր, որ այն ժամանակ իրենց վերջին հանդիպումն էր:

Ստասիայի մահը Ֆոլիի համար մեծ հարված էր:

Սակայն նա իրեն երջանիկ մարդ է համարում, քանի որ ունեցել է նման սքանչելի տատիկ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика