Գրասենյակի աշխատողները չէին կարողանում հասկանալ, թե կատուն որտեղից է այդքան գումար հավաքում. Երբ իմացան ճշմարտությունը, ուղղակի կորցրեցին խոսելու ունակությունը…

Մի անգամ Թուլսայում (Օկլահոմա, ԱՄՆ) մարքեթինգի ընկերության սեփականատեր Ստյուարդ ՄակԴանիելը խնդիրներ ունեցավ:

Առաջին հարկում գտնվող իրենց գրասենյակի տարածքում հայտնվեցին մկներ:Որոշելով կատու պահել՝ Ստյուարդը գնաց տեղական կենդանիների ապաստարան:

Տղամարդն այնտեղից վեց ամսական մի կատու վերցրեց և թողեց ընկերության գրասենյակում:Կատուն նոր վայրում հիանալի հարմարվեց:

Նա ամբողջ օրն զբոսնում էր ողջ գրասենյակով, բարձրանալով համակարգչային ստեղնաշարերի վրա «օգնում» էր աշխատողներին ուղարկել դեռ ավարտին չհասցրած էլ-նամակները, բռնում էր մկներ:

Մի օր ընկերության աշխատակիցները հայտնաբերեցին տարօրինակ մի բան: Շենքից առաջացող ապակե փակ դռների առջեւ՝ հատակին, հայտնվել էր թղթադրամների փոքրիկ կույտ, իսկ նրանց կողքին նստած էր կատուն:Հաջորդ օրը կրկնվեց նույն իրավիճակը:

Որոշելով պարզել, թե ինչ է տեղի ունենում, անձնակազմը սկսեց ուշադիր հետեւել կատվին եւ պարզվեց հետեւյալը.Օրվա ընթացքում կատուն շատ ժամանակ էր վատնում՝ նստելով ապակիների դռների առջեւ:

Անցորդները տեսնելով կատվին, ցանկանում էին խաղալ նրա հետ և ապակե դռների մեջտեղից գումար էին ներս գցում, իսկ կատում բռնում և ներս էր տանում:

Հարկ է նշել, որ շենքը գտնվում էր այնպիսի տարածքում, որտեղ կային բազմաթիվ զվարճանքի կենտրոններ: Գրասենյակի կողքով օրվա ընթացքում հազարավոր մարդիկ էին անցնում, ովքեր չէին շտապում:

Հետեւաբար, երեկոյան վերջում կուտակվում էր շատ գումար:Ընկերության աշխատակիցները սեփականատիրոջ հետ միասին որոշեցին կատվի «վաստակած» գումարն օգտագործել բարի գործի նպատակով՝ուղարկելով այն անօթեւանների տեղական կենտրոն:

Իսկ գրասենյակի դռանը փակցվեցը համապատասխան հայտարարությունը:

Բարեգործ կատվի մասին շուտով բոլորն իմացան և սկսեցին մեծ թվով գումար ուղարկել, նույնիսկ փոստով եւ ինտերնետով:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика