Համեղ ու օգտակար շոկոլադ տան պայմաններում. Պատրաստվում է ընդամենը 10 րոպեյում. Վերջին անգամ չեմ հիշում երբ եմ խանութից շոկոլադ գնել…

Պատրաստում ենք տնական համեղ և օգտակար շոկոլադ ընդամենը 10 րոպեում. վերջին շրջանում խանութից ոչ մի անգամ շոկոլադ չենք գնում, միշտ պատրաստում եմ տանը

Տնական շոկոլադի բաղադրատոմսը:

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

270 գր կաթի փոշի
180 գր շաքարավազ
120 գր կարագ
100 մլ ջուր
50 գր կակաո
ընկույզ

Պատրաստման եղանակը

1. Կաթի փոշին խառնել կակաոյին մինչև միատար զանգված ստացվի:

2. Եռացնել ջուրը ավելացնել շաքարավազը, որպեսզի օշարակ ստացվի:
Ստացված օշարակը թողնել կրակին և եռացնել 6 րոպե:

Դուք կտեսնեք, թե ինչպես է օշարակը սկսում խտանալ: Այժմ ժամանակն է ավելացնել կարագը և անընդհատ խառնելմինչև կարագն ամբողջությամբ հալչի:

3. Օշարակով զանգվածքը խառնել կաթով կակաոյին: Ավելացնել ընկույզ ըստ ձեր ցանկության: Ընկույզները պետք է լավ մանրացրած լինեն: Ամբողը խառնել մինչև միատար զանգված ստացվի

4. Մեր պատրաստի զանգված լցնել նախապես պատրաստած  ֆորմայի մեջ: Զգուշորեն հարթեցնել շոկոլադե զանգվածը : Տնական շոկոլադը թողնել սառնարանում մի քանի ժամ, որից հետո կարող եք վայելել անմահական համաը:

Բարի ախորժակ

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика