Որպեսզի ընտանիքը երջանիկ լինի, առաջին հերթին պետք է ընտանիքի մայրը երջանիկ լինի…

Երբևէ մտածել եք, թե ով է պատասխանատու ընտանիքում միկրոկլիմայի համար: Իհարկե, մայրիկը:Եվ ինչու նա պետք է երջանիկ լինի, այս հին հրեական առակը կբացահայտի ողջ գաղտնիքը՞

«Լինում է չի լինում մի աղքատ հրեա ընտանիք է լինում: Ունենում են շատ երեխաներ, բայց ոչ այնքան գումար:

Աղքատ մայրը անսահմանորեն եփում է, լվանում, ամբողջ օրն աշխատում և բարձրաձայն դժգոհում է կյանքից:Ի վերջո, նա լիովին սպառվում եւ գնում է վարդապետի մոտ խորհւորդ հարցնելու. ինչպե՞ս դառնալ լավ մայր:

Նրա մոտից դուրս է գալիս լուռ և մտածկոտ: Նա բոլորովին փոխում է իրեն:Չնայած ընտանիքում ունեցած գումարը չէր ավելացեր, եւ երեխաները ավելի հնազանդ չէին դարձել, մայրը այլեւս չէր բարկանում երեխաների վրա և չէր տխրում:

Նրա դեմքին հայտնվել էր տարօրինակ հաճելի ժպիտ:Ընտանիքի անդամները զարմացած էին մեկ բանի վրա. Մեկ անգամ նա գնաց շուկա և վերադարձավ բոլորովին տարօրինակ: Վերադառնալուն պես նա մտավ իր ննջասենյակ՝ կարգի հրավիրելու և փակեց դուռը:

Երեխաներին տանջում էր հետաքրքրությունը:

Մեկ անգամ, երբ մայրը կրկին փակվում է սենյակում, հետևում են նրան:
Նա նստել էր սեղանի մոտ եւ … խմում էր թեյ եւ ուտում քաղցրավենիք:

«Մայրիկ, ինչ ես անում, եւ իսկ մե՞նք», — տեսնելով այդ ամենը՝ բղավեցին երեխաները:

«Երեխաներ», — պատասխանեց նա հանդարդ ձայնով, — ես ձեզ համար երջանիկ մայր եմ դարձնում:

Ահա այս առակի ողջ գաղտնիքը. Ամբողջ ընտանիքի երջանիկ լինելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ մայրը երջանիկ լինի:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика