Մի օր սովորականի պես գնացի աղբը թափելու. Հետ վերադառնալիս ամուսին և … ունեցա

Երկար արձակուրդից հետո վերադարձանք աշխատանքի, իսկ երեկոյան հանդիպեցինք սրճարանում, որ պատմենք այն ամենը, ինչ տեղի է ունեցել 15 օրերի ընթացքում:

Դիանան մեր ուրախությունն է. նրա հետ միշտ այնպիսի արկածներ են պատահում, որ դրանց հիման վրա կարելի է ֆիլմեր նկարահանել: Այս անգամ նա մեզ կրկին զարմացրեց:

Պատմությունը շարունակում եմ առաջին դեմքից:

Похожее изображение

Արձակուրդս հանգիստ անցավ, գնացի Վրաստան, հետո մի քանի օր մնացի տատիկիս մոտ, սակայն, ինչպես պարզվեց, ամենահետաքրքիրն ինձ սպասում էր հենց վերջին օրը:Վերջապես եկա տուն, որոշեցի մաքրություն անել: 4-5 տոպրակ աղբ հավաքվեց: Երբ տարա, որ դրանք գցեմ բակում դրված աղբամանը, ինձ մի երիտասարդ մոտեցավ և բռնեց ձեռքիցս:

Պտտվեցի, տեսնեմ մեր 2-րդ հարկի հարևանն է:

Ներիր, որ վախեցրի քեզ, բայց շտապ առաջարկ ունեմ. կդառնա՞ս իմ կինը…

Ես էլ շոկի մեջ էի, ուղղակի զարմացած նայեցի նրան՝ հայացքով բացատրություն պահանջելով:

Ոչ, ոչ, սխալ հասկացար, ինձ կին է պետք միայն 15 րոպեով: Շատ բարդ իրավիճակ է: Մի աղջկա հետ եմ ապրում, բայց արդեն հոգնել եմ նրանից, ուզում եմ մի ձև բացատրել, որ հեռանա, բայց վախենում եմ նեղացնել նրան:

Արի մեր տուն, ասա, իբր ամուսնացած ենք, երկու երեխա ունենք: Հետո լավությանդ տակից դուրս կգամ:

Դե ես էլ շատ ուրախացա, որ նման զվարճալի պատմության մեջ եմ ընկել: Բակում տեսա մեր դիմացի հարևանի երկու աղջիկներին, ասացի, որ գան ինձ հետ: Նրանց ձեռքից բռնեցի և գնացի ամուսնուս տուն:Ներս մտնելով՝ սկսեցի գոռալ և վիրավորել երկուսին: Ես դերի մեջ էի մտել, բացականչում էի, թե ինչպես նա կարող էր ինձ հետ այդպես վարվել:

Ընկերուհին շփոթված էր. նա ասաց, որ ոչինչ չգիտեր, արագ հավաքեց իրերը, ապտակեց հարևանիս դեմքին և հեռացավ:

Картинки по запросу 3 подруги

Կարծում եմ, դեռ երկար կհիշենք այս պատմությունը, բայց ինքս չէի համաձայնվի մասնակցել այդ թատրոնին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика