Ծննդաբերությունից հետո կնոջ սիրտը հանկարծակի դադարեց բաբախել. Ամուսինը մոտեցավ նրան հրաժեշտ տալու և ականջին մի քանի բառ շշնջաց. Դրանից հետո հրաշք տեղի ունեցավ…

Մելանի և Դագ Պրիտչարդների գեղեցիկ զույգը սպասում էր իրենց երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Ամեն ինչ լավ էր, հղիությունն առանց բարդությունների էր ընթանում:Երբ եկավ երեխայի ծնվելու ժամանակը, Մելանիին տեղափոխեցին հիվանդանոց:

Կինն իրեն վատ էր զգում. գանգատվում էր գլխապտույտից և սրտխառնոցից: Բժիշկներն իրականացրած հետազոտությունից հետո ոչինչ չհայտնաբերեցին: Մելանին և երեխան առողջ էին:Սակայն կնոջ վիճակը շարունակեց վատանալ: Սարքերը, որոնք միացված էին կնոջը, սկսեցին տագնապի նշան արձակել:

Մելանիի սիրտը կանգնեց:Բժիշկները նրա մոտ ֆիքսեցին ամնիոտիկ էմբոլիա: Նման դեպքերը չափազանց վտանգավոր են, քանի որ արյան մեջ են հայտնվում հարպտղային ջրեր, ինչն էլ մեծ վտանգ է ներկայացնում ծննդկանի կյանքի համար:

Մելանիին տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Բարեբախտաբար երեխային հաջողվեց փրկել՝ կեսարյան հատման միջոցով:Բժիշկներն արձանագրեցին, որ կնոջ մոտ կլինիկական մահ է, և նրան փրկելու հույսեր գրեթե չկան:

-Ըստ բոլոր ցուցումների՝ կինս մահացած էր, — պատմում է Դագը:

Երբ բժիշկները թույլ տվեցին Դագին մտնել կնոջ մոտ և նրան հրաժեշտ տալ, Դագը մոտեցավ սիրելիին և շշնջաց.

-Եթե գոնե մի քիչ ուժ ունես, պայքարի՛ր…

Անհավատալի է, բայց այդ խոսքերը ետ բերեցին Մելանիին: Այդ պահից 24 ժամ անց նա արդեն կարողացավ բացել աչքերը: Իսկ մի շաբաթ անց նա լիովին ապաքինվեց՝ նույնիսկ առանց դեղորայք օգտագործելու:

—Ես չեմ կարող նկարագրել, թե որքան երջանիկ եմ: Այն, ինչ եղավ հիվանդանոցում, իսկապես հրաշք է, — ասում է Դագը:

Եթե ի սրտե հավատաք հրաշքների, դրանք անպայման կկատարվեն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика