Կանացի մի քանի հատկանիշեր, որոնց համար տղամարդիկ ուղղակի խելքահան են լինում…

Երկրագնդի վրա միլիարդավոր տղամարդիկ կան, և նրանցից յուրաքանչյուրը կնոջ գեղեցկության սեփական չափանիշներն ունի։Նրանցից յուրաքանչյուրը վստահ է, որ հենց իր չափանիշներն են ճիշտ, և դրանք քննարկման ենթական չեն։Այստեղից առաջանում է հարց․հնարավո՞ր է առաձնացնել կնոջ տեսակ, որը դուր կգա տղամարդկանց մեծ մասին։

Ի՞նչն է կանանց մեջ ամենաշատը գրավում տղամարդկանց։

Մազերի գույնը

Այն մտածելակերպը, որ տղամարդկանց մեծամասնությունը խելքահան է լինում շիկահերներից, բավականին վիճելի է։

Այստեղ մազերի գույնն այդքան էլ կարևոր հարց չէ։
Այս պարագայում ավելի կարևոր են կնոջ որակները, որոնք իրոք գրավում են տղամարդկանց։

Արտաքին տեսքը

Կարևոր որակներից է կնոջ արտաքին տեսքը։ Գաղտնիք չէ, որ տղամարդիկ «աչքերով են սիրում», և առաջինը, որ նրանք գնահատում են, կնոջ արտաքին տեսքն է։

Եվ կարևոր չէ՝ ինչպիսի դիմագծեր ունի կինը, քանի որ բոլորն էլ գիտեն, որ տգեղ կանայք չեն լինում։

Հարմոնիա և ճաշակի զգացում

Կատարյալ կանայք ավելի շատ են գրավում տղամարդկանց, հատկապես եթե նրանց հագուստը շատ լավ է համադրված։

Կինը չպետք է կրի թանկարժեք հագուստ, կարևոր է, որ երևա, թե հագուստը որքան է սազում իրեն։ Տղամարդկանց դուր է գալիս, երբ կինը ճաշակ է ունենում։

Կնոջ բույրը

Կնոջ ամենագրավիչ հատկություններից մեկն էլ հաճելի բույրն է։ Օծանելիքի շատ սուր և ծակող բույրը նույնպես խորհուրդ չի տրվում։ Կարևոր է, որ բույրը լինի հաճելի, բայց ոչ կտրուկ։

Ինքնահավանություն և ինքնաբավարարվածություն

Ամեն ինչից զատ՝ կինը, եթե ցանկանում է գրավել տղամարդուն, ապա պետք է շողա մասնագիտական և անձնական հաջողությամբ և բավարարվածությամբ։ Տղամարդիկ չեն սիրում այն կանանց, ովքեր միշտ բողոքում են իրենց կյանքից։Դրական տրամադրվածությունը միշտ գրավում է, եթե սրան էլ գումարենք ժպիտը, ապա նրանք մագնիսի նման միշտ իրենց կողմ կքաշեն տղամարդկանց։

Բնավորությունը

Անձնական որակները շատ կարևոր դերակատարում ունեն։ Տղամարդիկ չեն սիրում չար և նախանձ կանանց, բամբասողներին և բարձր խոսողներին։ Տղամարդկանց գրավելու համար կինը պետք է լինի ընկերասեր, բարեհոգի և բարձրաշխարհիկ։

Կազմվածք

Սա հատուկ թեմա է։ Անբավարար կամ ավելորդ քաշ ունեցող կանայք չեն գրավում տղամարդկանց։ Կինը պետք է ունենա հարմոնիկ կազմվածք։

Ցանկացած տղամարդու համար էլ հաճելի է գիտակցել, որ կինը հետևում է իր կազմվածքին։

Դիմահարդարում

Կնոջ դիմահարդարումը պետք է բնական լինի։ Տղամարդկանց չեն գրավում դիմահարդարումը չարաշահած կանայք։ Գերադասելի է, երբ այն շատ քիչ է լինում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика