Ու սա մայր է կոչվում. 29 տարեկան կինը երեխաների միջից չարքերին հանելու նպատակով, կապել և ծեծել է սեփական զավակներին…

Նիժնի Նովգորոդի հյուրանոցներից մեկում 29-ամյա ռուս մայրը իր որդուն ծեծել է հոկեյի մականով՝ նրա մեջից չարքերը հանելու նպատակով:
Տեղի լրատվականները հայտնում են, որ կինն իր 12-ամյա տղային հուլիսի 25-ին տարել է հյուրանոց, կապել, մի քանի անգամ հարվածել մականով,

ապա ցավազրկողներ ու քնաբեր սրսկել, որպեսզի նա չաղմկի ու ուշադրություն չգրավի:

Ծեծելուց հետո նա երեխային կապված թողել է ու գնացել:

Միայն օրեր անց տղային գտել են կապկպված՝ քաղցած ու ծարավ, կողքին՝ մականը:

Նա սկզբում ասել է, թե խաղալիս է վնասվել, հետո խոստովանել է, որ մայրն է ծեծել:
Մոր հանդեպ քրեական գործ է հարուցվել, նա ձերբակալված է,

նրա 12-ամյա որդին վերականգնողական կենտրոնում է, 1 ամսական աղջիկը՝ բուժհաստատությունում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика