Պարզվում է, որ ծննդյան տարեթվի վերջին նիշով որոշվում է կյանքի ամբողջ ընթացքը…

Մեր ծննդյան ամսաթվի վերջին ցուցանիշը կօգնի մեզ որոշել, թե ինչ տարերքի ենք պատկանում, ինչպես նաև այն, թե ինչպես է դա ազդում մեզ վրա:

Ի վերջո, տարերքով են պայմանավորված մեր նախասիրությունները, սովորությունները:

Վերջին թիվը 0 և 1:

Այս անհատները համարձակ են և չեն սիրում կախված լինել որևէ մեկից: Անընդհատ ձգտում են անկախության և ազատ կյանքին: Նրանք ունեն բավականին ուժեղ բնավորություն: Նրանք մշտապես ձգտում են կարգի բերել իրենց կյանքը:
Այս անհատները բավականին հուսալի և ուժեղ են, նրանց համար կարևոր է, որ շրջապատում հարգեն  իրենց: Սակայն հարկ է նշել, որ  հաճախ նրանք  շատ իմպուլսիվ են լինում: Նման մարդիկ անկասկած դառնում են ղեկավարներ:

Վերջին թիվը 2 և 3:

Սրանք չափազանց հաճելի մարդիկ են, որոնք հեշտությամբ են գրավում  մարկանց:  Նման մարդկանց նման հետ շատ հետաքրքիր է, և դա նրանց զարգացած երևակայության շնորհիվ: Նրանք սիրում են մտածել և փիլիսոփայել տարբեր թեմաներով:

Ընդհանուր առմամբ, դրանք շատ բազմակողմանի  անձինք են, նրանք կարողանում են հեշտությամբ յուրացնել մի քանի մասնագիտություններ: Ինչ վերաբերում է բացասական հատկանիշներին, նրանք կարող են  օգտագործել մարդկանց:

Վերջին թիվը  4 և 5:

Այս անձանց գլխավոր հովանավորը բնությունն է: Նրանք միշտ գաղափարներով են լցված: Նրանք սիրում են ճանապարհորդել, ճանաչել նոր վայրեր և երկրներ, ծանոթանալ նոր ավանդույթների և մշակույթների հետ: Հաճախ ամբողջությամբ նվիրվում են աշխատանքին: Նրանք չափազանց ինքնավստահ են: Բայց եչբեք չեն ցատկում  գլխից վեր: Նրանց եսասիրությունը գրեթե զրոյական է, ուստի նրանք գիտեն ընկերություն անել:

Վերջին թիվը 6 և 7:

Նրանք լի են էներգիայով, կենսասիրությամբ: Չեն պատկերացնում  կյանքը առանց մրցակցության: Նրանք, անկասկած, բնույթով առաջնորդներ են: Նրանց կողքին միշտ աղմկոտ է և զվարճալի: Սակայն, չնայած դրան, նրանք մեծապես գնահատում են ընտանիքը և ընտանեկան արժեքները:  Իրենց  խելքի,  վճռականության, անմիջականության և համակրանքի շնորհիվ նրանք երբեք չեն կորցնում իրենց դժվար իրավիճակներում:

Վերջին թիվը 8 և 9:

Այս անձինք  բավականին ժպտերես, բարեհամբույր և համբերատար են: Նրանք շատ բարձր են գնահատում  իրենց հարազատներին և սրտի դողով են վերաբերվում նրանց: Իր հավակնոտության շնորհիվ նրանք կարողանում են հեշտությամբ լուծել ցանկացած խնդիր:

Նրանք կարգապահ են: Շրջապատի մարկնց հետ միշտ շատ քաղաքավարի են: Այս անհատներին հաճախ չեն բավարարում կիրքը և զգացմունքները:  Նրանք  հաճախ  լինում են շատ համառ և երբեմն շատ կոպիտ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика