Կործանեցի որդուս կյանքը. Ամենավատը այն է, որ ես դա գիտակցում եմ, սակայն ոչինչ փոխել չեմ կարող…

Ես չեմ կարողանում ինքնս ինձ ներել, այս ինչ արեցի,  միթե՞ ես իրավունք ունեի կործանել որդուս կյանքը: Ես նրան կյանք էի տվել, բայց իրավունք չունեի խաղալ նրա  կյանքի հետ:Ես թոշակառու եմ, թոռնիկներ չունեմ,  այսինքն, ունեմ, բայց նրանց չեմ տեսել:

Պատճառն այն է, որ 23 տարի առաջ աղջիկս դադարեց ինձ հետ շփվել, որովհետև ինձ դուր չեկավ նրա ընտրյալը:  Ես նրանց հարսանիքին չմասնակցեցի, թույլ չտվեցի նաև որդուս մասնակցել: Եվ այդ ժամանակվանից չենք շփվում:

Որդիս արդեն 40 տարեկան է,  երեք անգամ ամուսնացել է և իմ պատճառով բաժանվել է կանանցից, որովհետև ինձ դուր չէին գալիս նրա կանայք: Որդիս շատ միամիտ է, դյուրահավատ և ինձ թվում էր որ նրա կանայք խաբում են իրեն, դավաճանում են:

Թող աստված ինձ ների, բայց ես շատ դաժան էի վարվում հարսներիս հետ, նրանց  կյանքը դժոխքի էի վերածում,  ու այժմ ինձ հարց եմ տալիս. Ինչո՞ւ համար,  ու պատասխանը ինքս էլ չգիտեմ: Ինձ թվում էր, որ իմ որդին ամենա-ամենան է, և այդ կանայք արժանի չեն նրան:

Երբ որդիս ցանկացավ  առանձնանալ ինձանից և  երրորդ կնոջ հետ  առանձին տանը ապրել, ես  մեծ սկանդալ սարքեցի: Եվ արյունքում  հասա նրան, որ որդիս բաժանվեց նաև երրորդ կնոջից:

Այսօր որդիս չունի աշխատանք,  դարձել է հարբեցող, անցորդներից գումար է խնդրում  օղի գնելու համար, իսկ նրա երեք կանայք էլ ամուսնացել են , դասավորել են իրենց կյանքը:

Այս ի՜նչ արեցի, եթե ես նրան չխանգարեի, նա  կունենար ընտանիք, երեխաներ և կապրեր երջանիկ:

Ցավոք, ինձ պես, շատ մայրեր  չեն հասկանում, որ եթե կյանք ես պարգևել, դա դեռ չի նշանակում, որ իրավունք ունես կառավարել նրա կյանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика