Եթե դուք միսը սառեցնում եք, կարդացեք ՍԱ. շատերն են թույլ են տալիս այս սխալը առանց իմանալու…

Աղացած մսից ուտեստներ պատրաստում են գրեթե բոլոր ընտանիքներում:  Շատ հաճախ  տնտեսուհիները  սառեցնում են աղացած միսը:

Բայց  այս հարցում պետք է զգույշ լինել, որովհետև  մսի սառեցման կանոնները խախտելու դեպքում վտանգվում է այն օգտագործողների առողջությունը:Նախ, երբեք մի գնեք արդեն պատրաստի աղացած միս, որը դրված է ցուցափեղկում,  գնեք միայն  այն դեպքում, երբ աղում են ձեր աչքերի առջև:

Ընտրեք ձեզ դուր եկած կտորը և եթե չեք ցանկանում  տանը աղալ, խնդրեք, թող դա անեն խանութում:Նախքան միսը սառեցնելը այն բաժանեք մասերի՝ կախված ձեր ընտանիքի անդամների քանակից, քանի որ աղացած միսը չի կարելի կրկնակի սառեցնել:

Եթե դուք սառեցրել եք օրինակ 1 կգ աղացած միս,  և հալեցնելուց հետո օգտագործում եք ասենք ընդամենը 500 գր,  մնացած մասը կարող եք լցնել աղբամանը, որովհետև  չօգտագործված մասում  ի հայտ են գալիս միկրոբներ:

Կրկնակի սառեցումը դրանք չի վերացնում, բացի այդ  այդ մսից պատրաստված ուտեստը  համեղ չի ստացվի:Գնված միսը բաժանել մասերի, տեղավորել  սառեցման համար նախատեսված  փաթեթներում: Այնպես լցրեք, որ  փաթեթի մեջ օդ չմնա:

Փաթեթի վրա նշեք ամսաթիվը,  դա հարմար է, քանի որ կիմանաք, թե որ փաթեթը պետք է առաջինը օգտագործել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика