Հարազատները գնացին հիվանդանոց մահացող երիտասարդին վերջին հրաժեշտը տալու. Երբ մտան հիվանդասենյակ, ապշեցին. Նա սենյակում չէր…

Բոլորիս համար կան բաներ, որոնք կուզենայինք անել մահանալուց առաջ:Ոմանք երազում են մարաթոնում հաղթել, ուրիշները՝ տեսնել աշխարհի մեծագույն հրաշքներից մեկը:

Բայց երբ շատ քիչ ժամանակ է մնում, վերջին ցանկությունները կարող են շատ պարզ լինել:Այդպես եղավ նաև EnterTrain-ի այս հոդվածի հերոսի դեպքում:75-ամյա Քարսթեն Հանսենն իր կյանքի վերջին օրերն էր ապրում:

Հիվանդանոցում նա աորտայի անևրիզմայի ճեղքվածք ունեցավ, ինչը բարդ վիրահատություն և երկարատև վերականգնում էր պահանջում: Քարսթենն արդեն չափազանց թույլ և հիվանդ էր վիրահատվելու համար, բաց առանց դրա չէր փրկվի:

Բժիշկները տղամարդուն ասացին, որ մի քանի օրում, հնարավոր է՝ նույնիսկ ժամում նա կմահանա ներքին արյունահոսությունից:Քարսթենին ոչինչ չէր մնում անել, քան նստել հիվանդասենյակում ու սպասել: Նա ժամանակ չուներ իր կյանքի մասին մտածելու, ուստի բուժքրոջը խնդրեց կատարել իր վերջին ցանկությունը, որը զարմանալիորեն պարզ էր: Հանսենն ընդամենը մեկ ծխախոտ և մեկ գավաթ գինի էր ուզում:

Դանիական հիվանդանոցում, որտեղ Քարսթենն էր, խստիվ արգելվում էր ծխել, բայց բժիշկները և բուժքույրերը համարեցին, որ կարող են աչք փակել կանոնների վրա այդ առանձնահատուկ դեպքում: Նրանք տարեց մարդուն տարան հիվանդասենյակի պատշգամբ, որպեսզի նա կարողանար ծխել, գինի խմել և իր վերջին մայրամուտը վայելել:

Բարեբախտաբար, Քարսթենը նաև հնարավորություն ունեցավ ժամանակ անցկացնել իր մտերիմների հետ:«Այդ պահին հիվանդասենյակի պատշգամբում այնպիսի հարմարավետ և անբռնազբոս մթնոլորտ էր իշխում: Իհարկե, Քարսթենի հարազատները սգում էին՝ իմանալով, թե նրան որքան քիչ ժամանակ էր մնացել:

Բայց այդ երեկոն իսկապես լի էր անհավանական հարամարավետությամբ և նույնիսկ հումորով»,- ասում է բժիշկը:Մեկ գավաթ գինին խմելուց կարճ ժամանակ անց Քարսթենը խաղաղ մահացավ հիվանդի իր մահճակալին:Քարսթենի բուժքույրերն այս հուզիչ պատմությունը հրապարակեցին հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում, այն սիրով և աջակցությամբ լի շատ արձագանքներ ստացավ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика