անհավանական երևույթ. Կինը 1 ամսում երեք երեխա է ծննդաբերել…

Երկու տարի առաջ այս ուկրաինացի կինը դարձել է հայտնի ոչ միայն իր երկրում, այլև դրա սահմաններից դուրս:

Ելենա անունով կինը սպասում էր եռյակ երեխաների, և իմանալով դրա մասին՝ նրա ամուսինը հեռացավ ընտանիքից, քանի որ կարծեց, որ իր համար չափազանց բարդ կլինի: Սակայն Ելենան չէր հուսահատվում և շատ էր երազում իր աղջիկներին ունենալու մասին:Հղիության յոթերորդ ամսում Ելենայի մոտ լուրջ խնդիրներ առաջացան:

Նրան հոսպիտալացրեցին, և շուտով ծնվեց Լիկերիան: Երեխան մի կիլոգրամից պակաս էր կշռում, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր: Նործաին երեխային տեղավորեցին ինկուբատորի մեջ, որտեղ բժիշկները մշտապես կարող էին հետևել փոքրիկի վիճակին:

Բժիշկները սպասում էին մյուս երկու երեխաներին, սակայն…երեխաները չէին ծնվում: Ելենայի
մոտ ցավերը վերջացան:Անցավ մի օր, երկու օր…Ավագ քույրն ինկուբատորում սպասում էր մյուս երկուսին՝ աստիճանաբար քաշ հավաքելով և վերականգնվելով:

Ընդհանուր առմամբ անցավ 38 օր, մինչ ծնվեցին Զլատան և Ստեֆանիան: Նրանք առողջ և ամուր երեխաներ էին:

Իմանալով Ելենայի ֆինանսական վիճակի մասին՝ իշխանությունն ու կամավորներն օգնեցին կնոջը ապրուստի և սննդի հարցում:Ելենան անչափ շնորհակալ է հիվանդանոցի աշխատակազմին և բոլոր նրանց, ովքեր անտարբեր չմնացին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика