Մայրս հանգիստ չէր տալիս կնոջս…և մենք այսպիսի բան որոշեցինք

Ուզում եմ պատմել ընտանիքիս պատմությունը:

Ես ապագա կնոջս հանդիպել եմ համալսարանում: Մենք սկսեցինք ընկերություն անել, սակայն ժամանակի ընթացքում նա դարձավ կյանքիս իմաստը: Ընտանիք կազմելու որոշումը մենք շատ շուտ կայացրեցինք:

Այդ պահին ուսանողներ էինք, և հարսանիքից հետո առանձին ապրելու տեղ չունեինք: Եվ իմ ծնողները, և կնոջս մայրն առաջարկում էին իրենց հետ ապրել: Ես որոշեցի, որ ապրելու ենք իմ ծնողների հետ, քանի որ տղամարդը պիտի կնոջը բերի իր տուն, այլ ոչ թե հակառակը:

Մենք սկսեցինք ապրել իմ հայրական տանը: Սակայն որոշմանս համար շուտով զղջացի: Մայրս ոչ մի կերպ լեզու չէր գտնում կնոջս հետ: Նա ամեն քայլափոխին նկատողություններ էր անում նրան: Մարիամը լռում էր, ամեն ինչ անում էր սկեսուրի ասածով:

Մարիամը երբեք ինձ չէր գանգատվում: Բայց ես ինքս հասկացա, որ պիտի խառնվեմ: Խոսեցի մորս հետ, խնդրեցի նրան, որ կնոջս քիչ նեղացնի, գուցե Մարիամը դեռ լավ տանտիկին չէ, բայց ես սիրում եմ նրան՝ անկախ ամեն ինչից:

Մայրս չէր ուզում զիջել: Երբ դիմեցի հորս, նա ասաց, որ մայրս իրավացի է. նա է տանտիրուհին, իսկ երեխաները պիտի իրեն լսեն: Արդյունքում բանը հասավ նրան, որ Մարիամն առաջարկեց տեղափոխվել իր մոր տուն:
Երբ ծնողներս իմացան, որ կարող ենք այնտեղ ապրել, ինձ կանգնեցրեցին փաստի առաջ. եթե ես գնամ զոքանչիս տուն ապրելու, կարող եմ մոռանալ ծնողներիս մասին:

Մեզ համար այդ պահին միակ տարբերակն առանձին ապրելն էր: Ես սկսեցի հեռակա սովորել, որպիսի կարողանամ աշխատել և վճարել մեր վարձակալած բնակարանի համար: Կինս ավարտեց ուսումը, լավ աշխատանքի տեղավորվեց:Մենք երկուսս էլ սկսեցինք բավականին մեծ գումար վաստակել, գնեցինք մեր սեփական բնակարանը:

Իսկ ծնողներս, չնայած այն բանին, որ մենք գնացինք առանձին ապրելու, այլ ոչ թե կնոջս մոր հետ, միևնույնն է հետս չեն խոսում:Մենք արդեն մտածում ենք երեխաներ ունենալու մասին: Հույս ունեմ, որ թոռներին տեսնելու ցանկությունը կստիպի ծնողներիս վերանայել վերաբերմունքը մեր հանդեպ:

Ես շատ եմ գնահատում իմ երիտասարդ ընտանիքը: Մենք փորձում ենք միմյանց համար հիմք լինել: Ես վստահ եմ, որ կինս նույնպես դեմ կգնար ծնողներին՝ հանուն ինձ:Ես շնորհակալ եմ ծնողներիս՝ կյանքի փորձի համար. դրա շնորհիվ մենք այժմ անկախ, ինքնուրուն ենք, և ինքներս ենք ղեկավարում մեր կյանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика