20 կարևոր փաստ կնոջ սեռական օրգանի մասին. Սա պետք է իմանա յուրաքանչյուր կին…

Կնոջ մարմնի ամենազգայուն մասը հեշտոցն է, որը ոչ միայն հաճույք է պատճառում, այլև հաճախ ստիպում է անհանգստանալ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 20 փաստ հեշտոցի և դրա հետ կապված ամեն ինչի մասին, որոնք պետք է իմանան բոլոր կանայք:

1. Դաշտանային ցիկլը միջինում տևում է 28 օր:

2. Պետք չէ անհանգստանալ դաշտանի օրերին շատ ուտելու համար, քանի որ դա ցիկլի մասն է կազմում: Կինն ավելի քիչ է ուտում ձվազատման ժամանակ:

3. Ձվազաման ժամանակահատվածը կազմում է մոտ 14 օր՝ սկսած վերջին դաշտանի առաջին օրվանից և կարող է տևել մինչև 7 օր:

4. Եթե կինը ցանկանում է հղիանալ, ապա պետք է սեքսով զբաղվի ձվազատման ժամանակ: Հակառակ դեպքում հարկավոր է խուսափել առանց պաշտպանվելու սեքսով զբաղվելուց:

5. Կանայք սեքսուալ առումով ավելի ակտիվ են դաշտանային ցիկլի ձվազատման ժամանակահատվածում:

6. Սեռավարակները կարող են փոխանցվել նաև օրալ սեքսի միջոցով, ուստի կասկածների դեպքում հարկավոր է խուսափել օրալ սեքսից կամ պահպանակ օգտագործել:

7. Հեշտոցի սնկային վարակները կարող են պայմանավորված լինել կոպիտ սեքսով, հորմոնալ հակաբեղմնավորիչներով, շաքարային դիաբետով, սափրելով և այլն:

8. Խոնավությունը հիանալի միջավայր է սնկերի բազմացման համար, ուստի լոգանք ընդունելուց հետո հարկավոր է շատ լավ չորացնել սեռական օրգանները, իսկ ամռանը կրել շրջազգեստներ ու կիսաշրջաղգեստներ:

Բացի այդ՝ լողափից վերադառնալիս հարկավոր է հագնել չոր հագուստ:

9. Սեքսից հետո միզելը շատ օգտակար սովորություն է, որն օգնում է կանխել սնկային վարակների տարածումը:

10. Բամբակը լավագույն գործվածքն է հեշտոցի համար, ինչպես նաև առանց հոտի ու հավելումների օճառը:

11. Բիկինիի հատվածի մազերից ազատվելու համար գոյություն ունի մի քանի եղանակ: Կարելի է դրանք սափրել, կատարել մեղրամոմով կամ լազերային մազահեռացում:

Զգայուն մաշկի դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը՝ սնկային վարակներից խուսափելու համար:

12. Առաջին սեքսը, ամենայն հավանականությամբ, կարող է ցավոտ լինել: Բացի այդ՝ կարող է նկատվել մի փոքր արյուն: Կուսաթաղանթը բարակ մեմբրան է, որը կարող է վնասվել նույնիսկ կուսությունը կորցնելուց առաջ: Կուսաթաղանթը կարող է պատռվել մատների, որևէ իրի կամ տամպոնի պատճառով:

13. Պահպանակից բացի՝ ոչ մի այլ հակաբեղմնավորիչ չի կարող պաշտպանել վեներական հիվանդությունից:

14.  Հակաբեղմնավորիչ դեղահաբերի ընդունման դեպքում հարկ է հիշել, որ դրանք կարող են առաջացնել այնպիսի կողմնակի բարդություններ, ինչպիսին են մարմնի քաշի ավելացումը, տրամադրության տատանումն ու դեպրեսիան:

15. Մյուս տեսանկյունից՝ հակաբեղմնավորիչները կարող են նաև մաքրել մաշկը և մեղմել դաշտանային ցավերը:

16. Ոչ մի դեպքում չի կարելի դադարեցնել հակաբեղմնավորիչների օգտագործումը ամսվա կեսին: Եթե նույնիսկ կինը դժգոհ է այդ հաբերից, ապա, միևնույն է, պետք է ավարտի դրանց ընդունումն այդ ամիս և միայն դրանից հետո փոխի հաբերը, հակառակ դեպքում կարող է առաջանալ հորմոնալ խանգարում:

17.  Հակաբեղմնավորիչ դեղահաբերի փոխարեն կարելի է կատարել նաև հակաբեղմնավորիչ պատվաստումներ: Ներարկումներն իրականացվում են 3 ամիսը մեկ գինեկոլոգի մոտ այցի ժամանակ: Պատվաստումների համար օգտագործվում է պրոգեստին հորմոն, որը ճնշում է ձվարանների աշխատանքը:

18.  Կարելի է նաև օգտագործել ներարգանդային հակաբեղմնավորում, որը կարգավորում է կանանց ծնելիությունը: Այն T-անման մի իր է, որը տեղադրվում է արգանդի խոռոչում:

19.  Գոյությունն ունի ներարգանդային հակաբեղմնավորիչների երկու տեսակ՝ հորմոնալ ու պղնձյա: Հորմոնալների ազդեցությունը տևում է 3-5 տարի, իսկ պղնձյաներինը՝ 10 տարի:

20.  Հորմոնալ ներարգանդային միջոցները որոշ կանանց մոտ առհասարակ ճնշում են դաշտանը կամ դարձնում են այն կարճատև: Պողպատյա ներարգանդային հակաբեղմնավորիչների դեպքում դաշտանն ավելի երկարատև ու ցավոտ է լինում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика