Մայրը նկատեց, որ դուստրը ծաղրում է աղքատ համադասարանցիներին. Մայր մի այնպիսի դաս տվեց, որ աղջկա կյանքը ամբողջովին փոխվեց…

Կանադայից Ամանդա Միթչելլն ապրում է իր 9 ամյա դստեր՝ Հաննայի հետ: Ինչպես և նրա հասակակիցները՝ Հաննան նույնպես դպրոց է հաճախում: Ընտանիքում կարծես թե ամեն ինչ լավ էր, երբ մայրն իմացավ, որ իր երեխան ծաղրել է համադասարանցի աղջիկներին, քանի որ վերջիններիս հագուստը հին կամ հնավոճ է եղել:

Իսկ ամենավատ վերաբերմունքը մշտապես դրսևորել է մի աղքատ տղայի հանդեպ:Եվ այդ ժամանակ Ամանդան որոշեց դաս տալ դստերը:

Նրա որոշումը չափազանց ազդեցիկ էր: Ամանդան դստեր սենյակից դուրս բերեց ամեն ինչ՝ ներառյալ կահույքը, գաջեթները, խաղալիքները:

Իսկ անկողնու վրա կինը դրեց հագուստի մի կոմպլեկտ: Արդյունքում աղջիկը ստիպված էր ամեն օր կրել միևնույն հագուստը, իսկ ամեն երելո լվանալ այն:

Սա էլ դեռ ամենը չէ: Մայրը ստիպեց դստերը 50 անգամ գրել «ես բոլորին լավ կվերաբերվեմ» նախադասությունը: Հաննան գիտակցեց իր սխալները:

Մի շաբաթ նա իրեն անթերի էր պահում, և մայրը քիչ-քիչ հետ բերեց աղջկա սենյակի իրերը:Արդյունքում մայրը հասավ իր ուզածին. աղջկա պահվածքը լիովին փոխվեց, նա դադարեց նեղացնել մյուս երեխաներին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика