Մի օր միանձնուհին մտնում է սրճարան և հարցնում զուգարանի տեղը. Այդ պահին երաժշտությունը դադարեց և բոլորը սկսեցին ծափահարել…

Սևազգեստ  միանձնուհին մտավ սրճարան և դանաղ քայլերով առաջացավ:  Նրան տեսնելով  բոլորը լռեցին,  երաժշտությունը դադարեց և մեռյալ լռություն տարածվեց:

Նա մոտեցավ մատուցողին և հարցրեց.

— Կարո՞ղ եմ զուգարանից օգտվել:

Մատուցողը  պատասխանեց.

— Իհարկե, միայն պետք է զգուշացնեմ, որ  այնտեղ տեղադրված է մերկ տղամարդու մարմին, որի «բարեմասությունները» ծածկված են  թզի տերևով:

— Այդ դեպքում, ես երեսս կդարձնեմ հակառակ կողմը, — ասաց միանձնուհին:

Մի քանի րոպե անց  միանձնուհին դուրս եկավ զուգարանից և բոլորը նրան դիմավորեցին ծափահարություններով:

Նա մոտեցավ մատուցողին  և հարցրեց.

— Ինչու՞ են ծափահարում:

— Պարզապես այժմ դուք ոչ մի բանով չեք տարբերվում մեզանից:

— Դա ի՞նչ  է նշանակում:

— Երբ ինչ որ մեկը բարձրացնում է  թզի տերևը այստեղ սրահում լույսն անջատվում է, և երբ դուք ներսում էիք, լույսը սրահում անջատվեց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика