Կինը երկար տարիներ չէր կարողանում հղիանալ. Մի օր պատահական նրան երազ է գալիս մահացած պապիկը և… Մի քանի օր անց բժիշկները նրան լավ լուր հայտնեցին

Այսօր ուզում եմ կիսվել կյանքումս տեղի ունեցած մի երևույթով, որից հետո սկսել եմ հավատալ և երազներին, և, առհասարակ, հրաշքների։Ես ու ամուսինս արդեն 4 տարի ամուսնացած էինք, բայց այդպես էլ չէի հղիանում։

Շատ էինք երազում փոքրիկ ունենալու մասին։Պապիկիս ճանաչում եմ միայն նկարով, նա մահացել է իմ ծնվելուց մի տարի առաջ։Մի օր երազումս նա այցելեց ինձ, ձեռքերիս մեջ կապույտ փոքր թռչնակ դրեց և ասաց․

Ձմռանը որդի լույս աշխարհ կբերես։

Առավոտյան հիշեցի երազիս մասին, ծիծաղեցի, երբ պատմեցի ամուսնուս, հետո էլ արտասվեցի․ բժիշկները միաձայն պդնում էին, որ ես չեմ կարողանա երեխա ունենալ։

Մտածում էի, որ ենթագիտակցությունս է այդպես կատակում, իսկ երազս էլ ուղղակի ծաղրանք էր։

Անհնար է նկարագրել, թե որքան մեծ էր մեր զարմանքը, ուրախությունն ու հուզմունքը, երբ մի շաբաթ անց իմացանք, որ հղի եմ։

Մենք սա իսկական հրաշք անվանեցինք․ Աստված մեր կողմից էր․․․

Ծննդաբերությունը շատ բարդ էր։ Ես մի օրից ավել չէի կարողանում ծննդաբերել։ Եկավ մի պահ, երբ ցավից տանջված և հոգնած էի, և ուղղակի անջատվեցի։ Բժիշկներն էլ՝ տեսնելով, որ քնել եմ, դուրս էին եկել պալատից։

Երազումս կրկին տեսա պապիկիս։ Նա կանգնած ինձ էր նայում։ Իսկ հետո մոտեցավ և ասաց․

-Հանգստանալու ժամանակը չէ։ Վեր կաց, կընկնես։Բացում եմ աչքերս և տեսնում, որ մահճակալի եզրին եմ պառկած։ Մարմինս թեքված էր այնպես, որ մի վարկյան անց կարող էի հայտնվել հատակին և գլխով հարվածել դարակին։

Հանգուցյալ պապիկիս նախազգուշացման շնորհիվ դա տեղի չունեցավ։Մի քանի ժամ անց ծնվեց որդիս։ Փետրվար ամիսն էր, ինչպես և ասել էր պապիկս։

Ամուսնուս հետ խորհրդակցելուց հետո՝ մեր երեխային Հայկ անվանակոչեցինք, պապիկիս պատվին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика