Կինս հանուն ընտանեկան հաջողության լքել է ինձ և մեր 3երեխաներին և մեկնել ՌԴ…

Այնպես ստացվեց, որ կինս 6 տարով դեկրետ գնաց։ Դա ինձ շատ էր դուր գալիս։ Տանը միշտ մաքուր էր և հավաքված, ընթրիքը պատրաստ էր, երեխաներս էլ մոր հսկողության տակ էին։

Մեր առաջին երեխան շատ անհանգիստ էր, սկզբում  բավականին դժվար էր։ Կինս իրեն ամբողջովին նվիրել էր երեխային։ Երբ մեր որդին դարձավ 1 տարեկան, իմացանք, որ երկրորդ բալիկի ենք սպասում։

Մարիամի ծնվելուց հետո կիսն սկսեց ասեղնագործել, սակայն աշխատանքները վաճառել չէր ստացվում։Որոշ ժամանակ անց կիսն երրորդ անգամ հղիացավ։ Բնականաբար, աշխատանքի դուրս գալու մասին անգամ խոսք չէր կարող գնալ։ Կինս շարունակում էր զբաղվել տան գործերով և երեխաներով, իսկ ես էլ աշխատում էի։

Երրորդ երեխայի ծնունդից հետո կինս նոր զբաղմունք գտավ։ Նա սկսեց տորթեր թխել։ Ամբողջ ազատ ժամանակը նա անցկացնում էր խոհանոցում։Սկզբում այդ տորթերը մեզ համար էին, իսկ երբ նա հմտացավ, սկսեց պատվերներ ընդունել։ Ժամանակի հետ մշտական գործատու հայտնվեց, ով կնոջս աշխատանքի հրավիրեց։

Բայց մեր փոքր որդին ընդամենը 1,5 տարեկան էր, մանկապարտեզ չէինք կարող տանել։ Այդպես, սիրելիս սկսեց տանից աշխատել։ Նա բավականին մեծ գումար էր վաստակում։Հետո երբ տղաս գնաց մանկապարտեզ, գործատուն Ռուսաստանում մասնաճյուղ էր բացում, և նա կնոջս առաջարկեց տնօրինել այն։

Մենք խոսեցինք, ես կտրականապես դեմ էի դրան, բայց կինս հայտնեց, որ հիմա էլ երեխաներին խնամելու և տան գործերով զբաղվելու իմ հերթն է, և կապ չունի, ես համաձայնություն տալիս եմ թե ոչ, ինքը, միևնույննն է, կգնա։

Մի խոսքով, մի շաբաթ անց երեք երեխաների մայրը միայնակ գնաց ՌԴ։

Հիմա չեմ հասցնում աշխատել, մեծ որդիս դպրոց է գնում, մյուս երեխաներս՝ մանկապարտեզ, ֆիզիկապես չեմ կարող դուրս գալ աշխատանքի։ Կիսն մեզ մեծ գումարներ է ուղարկում, հպարտությունս թաղելով՝ ընդունում եմ այն, բայց հենց կարողանամ ինքնուրույն ապահովել երեխաներիս, կամուսնալուծվեմ, իսկ նրան էլ կզրկեմ մայրական իրավունքից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика