Մենակ հայերս ըսենց բան կանեն. Հարսանիք, այն էլ ատամնաբուժարանում…Լավն ենք էլի, հո զոռով չի…

Նման բան միայն հայերիս մոտ կարող է պատահել: Դեպքը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ… Ես աշխատում եմ ատամնաբուժարանում: Այդ օրը ես սովորականի պես գնացել էի աշխատանքի: Նախօրոք գրանցված հիվանդներ չունեի և որոշեցի մինչև ինչ որ մեկի գալը կարգի բերել դարակները, որոշ լրացումներ անել մատյանում:

Հանկարծ հեռվից ավտոմեքենաների ազդանշան լսվեց, ես մոտեցա պատուհանին: Անկեղծ ասած, միշտ հուզվում եմ, երբ տեսնում եմ հարսանեկան ավտոշարասյուն գեղեցիկ զարդարված փուչիկներով, ժապավեններով:

Բայց որքան մեծ եղավ զարմանքս, երբ ավոտշարասյունը կանգ առավ մեր ատամնաբուժարանի դիմաց: Հարսանիք ատամնաբուժարանում. այսպես միայն մենք՝ հայերս, կարող ենք, լավն ենք էլի՜ ատամնաբուժարանի բոլոր աշխատակիցները արագ մոտեցանք մուտքին:

Մոտ վեց մեքենա շարվեցին իրար ետևից: Առաջին մեքենայից դուրս եկան հարսն ու փեսան և եկան դեպի մեզ:

— Խնդրում եմ, օգնեք, — ասաց փեսան, — հարսնացուիս մոտ ուժեղ ատամնացավ է սկսվել և նա չի դիմանում, հնարավո՞ր է կարողանաք շտապ օգնություն ցույց տալ:

Ճերմակ զգեստով գեղեցիկ հասնացուն ցավից չէր կարողանում խոսել: Ես անմիջապես ներս հրավիրեցի, գնացինք իմ կաբինետ:

— Խնդրեմ, նստեք այստեղ ես հիմա կփորձեմ օգնել և ցավը կանցնի: Իմ բժշկական պրակտիկայում առաջին անգամ էի հարսի զգեստով հարսնացուի ատամ բուժում: Ես զննեցի բորբոքված ատամը: Փեսացուին բացատրեցի, որ կպահանջվի մոտ 30 րոպե, մինչև կարողանամ օգնություն ցույց տալ: Անմիջապես ցավազրկող ներարկեցի:

Երբ դեղը սկսեց ազդել և հարսնացուն այլևս ցավ չէր զգում, ես սկսեցի իմ գործը:Փեսացուն դուրս գնաց, ասելով, որ ինքը դրսում կսպասի: Մի քանի րոպե անց դրսից լսվեց ուրախ երաժշտություն:

Ես շատ արագ վերջացրի գործս և հարսնացուի հետ դուրս եկանք: Փեսացուի նախաձեռնությամբ հենց ատամնաբուժարանի մուտքի մոտ մի լավ սեղան էին բացել ու քեֆ էին անում, պարում էին նաև մեր ատամնաբուժարանի աշխատակիցները:

Մեզ նկատելով քեֆն ավելի թեժացավ, բոլորը մոտենում էին ու հարսնացուին բարի բախտ ու երջանկություն մաղթում, լսվում էր մեր ավանդական տաշիիիին:

Այսպիսին ենք հայերս, ուրախ ու մեկմեկու ուրախություն կիսող: Ավտոշարասյունը շարժվեց և այդ ողջ աշխատանքային մեր օրն անցավ ուրախ տրամադրությամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика