Մի անգամ ամուսինը ինձ ասաց, որ 3 երեխա ունենալը մեծ բեռ է, անհապաղ պետք է ազատվել այդ բեռից. Այդ օրվանից սկսեցին իմ դժոխային օրերը…

Մեր համատեղ կյանքի ընթացքում մենք 3 երեխա ունեցանք, 1 աղջիկ և 2 տղա: Եվ այնպես ստացվեց, որ մի գեղեցիկ օր ես երեխաների հետ միայնակ մնացի:

Ամուսինս, որոշեց, որ երեք երեխան շատ մեծ բեռ է և որ ազատվել է պետք այդ բեռից:

Վերջին շրջանում նա աշխատանքից վերադառնում էր դյուրագրգիռ վիճակում, տուն էր մտնում շատ դժգոհ դեմքով, ամեն առիթով սկսում էր վիճաբանել ու մի օր էլ հավաքեց իրերն ու հեռացավ: Նա ասաց, որ հոգնել է այդ կյանքից:

Դե իհարկե հեշտ չէ, երբ ողջ օրը առավոտնից մինչև երեկո աշխատում ես, ու տանն էլ հանգիստ չկա, կինն էլ շարունակ պահանջում է, կաթ գնիր, հաց գնիր, տանը ձու չկա, երեխային այսինչ բանն է հարկավոր, մեկը կոշիկ չունի, մյուսին հագուստ է հարկավոր;

Իսկ ինձ համար հե՞շտ էր ողջ օրը երեք երեխաների խնամքով զբաղվելը, ես էլ էի հոգնում, գիշեր-ցերեկ չգիտեի հանգիստն ինչ է:Ես անկեղծ ասած, ինձ համար երբեք ոչինչ չեմ խնդրել, խնդրել եմ միայն մթերք բերել տան համար: Իսկ նա որոշեց որ ընտանիքը բեռ է և որոշեց ազատվել այդ բեռից;

Եվ ես երեք երեխաների հետ մնացի միայնակ: Նա ոչ մի անգամ չհիշեց մեր մասին, ոչ մի անգամ  չհետաքրքրվեց, թե ինչի կարիք ունեն երեխաները: Գիտեք, թե ինչ է նշանակում միայնակ մնալ երեք մանկահասակ երեխաների հետ, երբ գոյատևման միջոց չունես: Անցան դժվարին տարիները, ես աշխատանքի անցա:

Այնքան շնորհակալ եմ իմ ծնողներին, ովքեր իմ կողքին են, օգնում են ինձ: Ես աշխատում եմ մինչև ուշ գիշեր, որպեսզի կարողանամ ապահովել երեխաներին:Ու մի օր էլ ամուսինս հայտնվեց ու խնդրում էր հետ ընդունել, նա ասաց, որ ցանկանում է վերադառնալ ընտանիք, որ առողջական խնդիրներ ունի և չի կարողանում աշխատել և գոյատևելու միջոց չունի:

Ես նրան պատասխանեցի այսպես.

— Երբ դու հեռացար, գոնե մի օր հիշեցի՞ր երեխաներիդ մասին, մտածեցի՞ր, թե ինչի կարիք ունեն, և ինչպես են գոյատևում, երբ ընկերների հետ գարեջուր էիր խմում, մտածու՞մ էիր, որ երեխաներդ հաց ու կաթ չունեն, դու ընտանիքդ ծանր բեռ համարեցիր ու ազատվեցիր այդ բեռից, ու հիմա, երբ դու աշխատանք չունես, հանկարծ որոշեցիր, որ ընտանիք ունես և ընտանիքը քեզ գրկաբաց կընդունի, դու մեզ մի լավ դաս ես տվել, կյանքում պետք է ազատվել բեռից:

Ու նրան թույլ չտվեցի վերադառնալ:

Հավանաբար կգտնվեն մարդիկ, ովքեր կքննադատեն ինձ, բայց ես կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика